25.12.2011

Սեդա Մեսրոպյան «Համենայն դեպս` ես միշտ պատրաստ եմ»

- Ա-զա-տու-թյուն, ա-զա-տու-թյուն, Ա-րեգ, Սա-քո, Տիգ-րան, Սեր-գեյ...
Էս մենք ենք` կենտրոնի ոստիկանատան մոտ: Առայժմ չորս հոգով ենք` Անահիտը, Լիզան, Գայանեն ու ես: Մյուսները Սարյանի մոտից ավելի ուշ են միանալու մեզ: Մայիսի 30-ն է, ու մեր ջահելներին նորից ոստիկանություն են բերել, որովհետև նրանք չարամտորեն փորձել են զբոսնել Ազատության հրապարակում ու խարխլել երկրի ճահճային կայունությունը:
Չորսից ամենահավասարակշռվածը ես եմ:

24.12.2011

Գայանե Բաբայան «ԹԵ ԻՆՉՊԵՍ ՄԵՐ ՏՈւՆ ՈՍՏԻԿԱՆՆԵՐ ԵԿԱՆ»


Հեղինակ` Էդգար Ամրոյան (Արտ-լաբորատորիա)
Մարտի 1-ից համարյա 9 ամիս հետո մեր տուն ոստիկաններ եկան: Շատ ուրախացանք, որովհետեւ արդեն արհամարհված էինք զգում` ես ու տնայիններս: Երկու երիտասարդ ոստիկան, մեկը` ոնց որ թաղային, մեկն էլ` համայնքային երեւի, եկան, ասին` ոստիկանությունից ենք, ու նրանցից մեկը կարմիր գրքույկ ցույց տվեց: Նստեցին, ու ես չթաքցրի իմ գոհունակությունը, որ նրանք ընդամենը ոստիկանությունից են, այլ ոչ թե Ջրային պետական կոմիտեից` կառավարությանն առընթեր, որովհետեւ նրանց, իրենց կարծիքով, պարտքեր ունեմ:

23.12.2011

Գայանե Առուստամյան «Ելույթս, որ չունեցա Ազատության հրապարակում»

Երբեք չէի մոտենա այս խոսափողին, մտքովս չէր էլ անցնիեթե վրջնականապես սահմանափակված չլիներ իմ՝ լրագրողի ազատ արտահայտվելու, ավելի ճիշտ՝ գրելու իրավունքը: Եթե Հայաստանի լրատվական դաշտը, որ ամենակարեւոր հանրային ոլորտն է, վերջնականապես չընկներ տոտալ հսկողության տակ ու չվերածվեր ռեժիմի ագիտպրոպագանդայի միակ միջոցի: Եթե բառացիորեն գոյության պայքար մղող հատուկենտ լրատվամիջոցների թթվածինը այնպես չփակվեր, որ չնամնվեին արկղում փակված գազանիկի, որի համար ընդամենը մեկ անցք են թողնում՝ որ կարողանա շնչել:

22.12.2011

Լուսինե Վայաչյան «Թառլան Ղափանցու ռեփ »


Հինչ կա չկա մըր Ղափանում
Վըչի պեն կա վեչ
Վըչ Մասիս օնիմ, վըչ Աբովյան
Վըչ տրամվայ օնիմ, վըչ ալ ճոպան
Վըչ Մաշտոցի օնիմ, վըչ Խանջյան
Վըչ Սուրբ Սարգիս, վըչ Սուրբ Մարիամ,
Վըչ ալ Աստված ինձ պահապան:  
Վըչ ջրաշխարհ օնիմ, վըչ հրապարակ
Վըչ ալ առագաստ տեռած պապալվոկ:
Վըչ մարդ օնիմ, վըչ տոն, վըչ տեղ
Վըչ հայրենիք, վըչ մայրենի
Վըչ թշնամի, վըչ կյանքիս սեր
Վըչ անգնջօղ, վըչ մտանի,
Վըչ պիվզավոդ, վըչ սրտի դեղ
Վըչ պոեզ կա, վըչ սամալյոտ
ՐեվանՂափան հղե բարբադ`
Պավարոտներ Գորիսի թասի
Միցուբիշի վեց հատ խախուտ,
Թա կարում ըս, նստի հասի:

21.12.2011

Համբարձում Համբարձումյան «Սկսել ա»


Պաստառ-պատմվածք
Թեև հանրահավաքին կես ժամ կար, Հայկ պապը արագ էր քայլում, շտապում էր, ասես իր վաղաժամ ներկայությամբ  քավելու էր մեղքը, չեզոքացնելու էր այն «հսկայական վնասը», որ հասցրել էր երկրին ու ժողովրդին նախորդ հանրահավաքին իր բացակայությամբ: Նախորդին չէր մասնակցել, որովհետև հիվանդ էր եղել ու մի շաբաթ պառկել էր` անուժ ու կաշկանդված, տնեցիների մուննաթին ու իշխանությանը հանձնված:   Առատ քրտնարտադրությունից թրջված անկողնու մեջ պառկել էր և տանջվել մեղքի անորոշ զգացումից: Անորոշ, որովհետև մի կողմից հարգելի պատճառով է բացակայել, մյուս կողմից` ժամանակ գտա՞վ հիվանդանալու:   Էդ օլիգարխ «օրենսդիրները» կարող են իրենց «կեղծ հիվանդությունը» մեջտեղ հանելով արդարացնել իրենց բացակայությունը, իսկ Հայկ պապը իր կորացած մեջքի վրա զգում էր այդ բեռը, այդ պատասխանատվությունը, որ «հայաստանի ճակատագիրը կախված է մի մարդուց և այդ մեկ մարդը ինքն է»:

20.12.2011

ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ «ՎԱՄՊԻՐՆԵՐ ԿԱՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԷՐՈՏԻԶՄԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ»

Հավանաբար քսաներորդ և ներկա՝ քսանմեկերորդ, դարի նորագույն առասպելաբանությունը չունի ավելի գայթակղիչ էջ, քան  վամպիրները:
Բելետրիստները գրում են նորանոր վեպեր, կինոռեժիսորները առանց հոգնելու նկարահանում են նորանոր կինոնկարներ: Ինտերնետում բացվել են հազարավոր կայքեր: Հանկարծ բոլոր ժողովուրդները հայտնաբերեցին, որ իրենց բանահյուսության մեջ, այսպես կոչված «ցածր» առասպելաբանության մեջ, վամպիրները ներկա են: Դա ոչ միայն սլավոնական հայտնի ուպիրներն են, այլ նաև աֆրիկյան adze-ը և asanbosam-ը, արաբական algul –ը, գերմանական alp-ը, ֆիլիպինյան aswang-ը, մալազիական bajang-ը, շոտլանդական Baobhan-sith-ը, հնդկական Bhuta-ն, պորտուգալական Bruxsa-ն, իռլանդական Dearg-due-ն և այլն:

19.12.2011

Արմեն Օհանյան «Մուկը»

1950-ականներին Էյբլ Էյբեսֆելդը բացահայտեց, որ տնաբնակ մկները սոցիալական էակներ են. հոտառությամբ կարողանում են տարանջատել իրենց ընտանիքի, տոհմի անդամներին օտարներից, պայքարում են իրենց տարածքային ամբողջականության համար եւ ընտանիքի առավել թույլ ու անպաշտպան անդամներին զիջում են կերակրին առաջինը մոտենալու հերթը:

18.12.2011

Սագօ Արեան «ԴԱՐՁ Ի ՇՐՋԱՆՍ ԻՒՐ ....»


Ընկերոջս՝ Տիգրան Պասկեւիչեանին

 
Մուսան ահա աչքով կընէ ..
Ծարաւ եմ կ'ըսէ,
Բախուկ,
Ռանչպար ընկերս,
Սրտիս մէջ վախուկ
Բախուկ վախուկ իմ մուսա
Հրամմէ,
Մտիր սթարպաքսի բարձր դրան շէմէն ներս ...

Առաքել Սեմիրջյան «Տերովին տերն ա տարել, անտերին` զոմբիները»


2012 թվականի հուլիսի չորսին, մայաների գուշակությամբ, գալու է աշխարհի վերջը, ու գերեզմանները բացվելու են, իսկ այնտեղից մեռելները դուրս են գալու զոմբիացած, ու մեծ կռիվ է լինելու մեռածների ու ողջերի միջեւ` մինչեւ ով ում վերջնականապես ոչնչացնելը:
Այս կռվում առավելությունն ի սկզբանե զոմբիներինն է, քանզի, սպանելով մեկ ողջի, նրանք ոչ միայն պակասեցնում են ողջերի բանակը, այլ նաեւ համալրում իրենց շարքերը, իսկ ողջերի դեպքում այդպես չէ. սպանված մի զոմբիով ընդամենը մեկով չեզոքացնում են վտանգը:

15.12.2011

Համբարձում Համբարձումյան «Ընտրությունները բանակում»

պաստառ-պատմվածք
  
Եռագրության առաջին պատմվածքը

 Քարոզարշավ

Շապիկս շրջել , մահճակալիս մոտ նստած  շապիկիս վրայի տռուզ ոջիլներն էի եղունգներով ջարդում, տրաքացնում, երբ լսվեց կանգնած օրապահի ղժղժան ձայնը. «Գումարտակ շարվի, գումարտակ վազքով շարվի»:  Գումարտակի «լավերը», այդ թվում մի քանի սերժանտներ ձենները գլուխները գցեցին, թե բա՝ «արագ շարվեք կամբատն ա շարում, գումարտակի հերթապահն էլ Գիժն  ա»:

14.12.2011

Գայանե Բաբայան «Երբ ես դիտորդ էի»



Մի անգամ` 2003թ-ին, ձմռան ճքճքան ցրտին ես մի ընտրատարածքում վեց ժամ դիտորդ եղա:
Կրծքիս մի կարտոնի կտոր էի կպցրել` Անկախ դիտորդ Գայանե Բաբայան, ու աթոռին նստած հետևում էի այն ներկայացմանը, որի մեջ ինձ` ուրիշների համար էպիզոդիկ, իսկ իմ ներշնչանքով` գլխավոր դեր էին հատկացրել: Կարծում եմ` երբեք չի կրկնվի «դիտորդությունս»: Բանը այսպես պատահեց: Մի գրող ինձ խնդրեց դիտորդություն անել: Ինչու: Պարզվեց, իր աղջկան է պետք, իր աղջկան խոստացել են գործ տալ, եթե դիտորդներ գտնի:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԵՔԳՅՈԶՅԱՆ «ՄԵՌԵԼԻ ՑԱՎԸ»


  Գիշերվա հազարին հնչած հեռախոսի զանգը Հովիկի քունը փախցրեց: Նա վեր թռավ` սկզբում գիշերվա հազարից, հետո` զանգից վախեցած: Երկրորդ վախը խրոնիկական էր. ես գիտեր էդ մասին ու որ չվախենա ձայնիս մեջ խրոնիկ հազ ավելացրեցի: Փոխարենը` ես վախեցա ու բառերն իրար ետևից շարելով` ծոծրակիս ձկան շնչառություն զգացի:
-Ի±նչ ա կատարվում:
-Ի±նչը` ի±նչ ա կատարվում...
-Ի±նչ ա կատարվում... Ժամը մեկն ա, բայց մութ-մութ ա...