25.06.2012

Արփի Ոսկանյան / Մարտի 2

Արտ-լաբարատորիա
Մեր տունը լիքը ճամպրուկ  ու պայուսակ է, շաժվելու տեղ չկա։ Մենք գնում ենք։ Չգիտեմ՝ ուր ենք գնում՝ երկրի խորքը, թե երկրից դուրս, բայց հաստատ գիտեմ՝ արտագաղթում ենք։  Ավելի ճիշտ՝ քոչում ենք։ Որովետև պարտվել ենք ու հոգնել, հինգ տարվա մեր պայքարը արդյունք չտվեց։ Մենք էլի կմնայինք ու արդարացի կլիներ, եթե մնայինք-տանջվեինք էն երկրում, որը չկարողացանք երկիր դարձնել, բայց մենք հիմա երեխա ունենք, մեզ վրա պատասխանատվություն է դրված, մենք պարտավոր ենք նրա համար ապահովել բարեկեցիկ ու բախտավոր կյանք։ Կամ գոնե պարտավոր ենք հեռացնել նրան այնտեղից, որտեղ նրան վտանգ է սպառնում։ Դրա համար էլ գնում ենք։ Հնարավոր է գյուղ՝ ապացուցելու, որ երկրագործությունն է ուղիղ ճանապարհը,  հնարավոր է՝ արտերկիր։ Դեռ պարզ չի։


շարունակությունը կարդացեք այստեղ

17.06.2012

Լուսինե Վայաչյան / Չոլերն ընկած, շշին հագած

Ալիսը պառկել էր դեմքով դեպի պատը, նա այդպես էր սիրում: Մեջքից նրան գրկած երիտասարդը խորը քնած էր: Երիտասարդը նոր մարդ էր Ալիսի կյանքում, բայց նրանք շատ լավ հասկանում էին իրար` թե սեքսում, թե կյանքին վերաբերվող հիմնարար հարցերում: Ունեին միեւնույն արժեքային համակարգը եւ նույն «քոլից» էին, ասպես ասած: Հա՞, իսկ ինչո՞ւ երիտասարդ, նա անուն ուներ` Նարեկ: Դե, նոր ծնվող հարաբերություններ, հասկանում եք` դեռ նոր-նոր իրար ճանաչում էին, ուսումնասիրում, ու Ալիսի ուղեղում նա դեռեւս   «երիտասարդ» էր, նոր էր նրան սովորում, նրա մարմնին, նրա խառնվածքին, «բզիկներին»:


շարունակություն` այստեղ

05.05.2012

Արփի Ոսկանյան «Ընտրակաշառք»



Գարունը եկավ ընտրություններով,
Ընտրություններն եկան թեկնածուներով,
Թեկնածուներն եկան ընտրակաշառքով.
Ընտրակաշառքը տանեմ ընտրողին տամ,
Ընտրողն ինձ ձայն տա.
Ձայնը տանեմ Սերժին տամ,
Սերժն ինձ պորտֆել տա.
Պորտֆելն ինձ տանիք անեմ,
Տանիքի տակ բիզնես դնեմ,
Բիզնեսն ինձ փող տա.

03.05.2012

Զառա Հովհաննիսյան « ԸՆՏՐԵՔ ԻՆՁ ՈՒ ԿՈՒՆԵՆԱՔ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»

Նկարը՝ վարպետ Օնիկի
ՀԱՅԱՍՏԱՆԸ  ՄԵՆՔ ԵՆՔ


Հայաստանը Մենք ենք,
որ չունենք դղյակներ,
շքեղ մեքենաներ,
իսկ մեր տունը,
Ազատության հրապարակն է։

Հայաստանը Մենք ենք,
ում համար մեծագույն արժեքն
Ազատությունն է,
ու պայքարում ենք,
հանուն այս երկրի
ազատ ապագայի։

28.04.2012

Արփի Ոսկանյան «Նարդի քցող ոստիկանները»


Նկարը՝ Սամվել Վանոյանի
-Շշմելու երկիր ա Հայաստանը, աշխարհում նման երկրներ քիչ կան, եթե կան առհասարակ, մարդը միայն էստեղ ա ազատ, Ամերիկան ի՞նչ, Ամերիկայում մարդը ռոբոտ ա, ստրուկ,- ասում էր Լյովը բացօթյա սրճարանում նստած, որտեղ սիրում էր անցկացնել իր հայաստանյան երեկոները, եւ իր ասածն ապացույցի կարիք չուներ, որովհետեւ ինքն էր իր ասածի կենդանի ապացույցը, որ Ամերիկան թողած, բազում գեղատեսիլ հանգստավայրերը թողած, իր ամառային արձակուրդը Հայաստանում էր անցկացնում։ «Երկիրը տարեցտարի փոխվում է»,- ասում էր Լյովը:

18.04.2012

Զառա Հովհաննիսյան «Դու երիտասարդ ես»

Հեղինակ՝ Արման Գրիգորյան


Դո՛ւ, երիտասարդ ես,
ԲՀԿ–ական.
Դա քեզ տալիս է
կյանքդ, որպես վայելք
վատնելու իրավունք.
քո իդեալը
այն  օլիգարխն է,
որն ունի թանկարժեք
մեքենաներ,
կալվածքներ
ու ճորտեր.
դու երազում ես
նման կյանքի մասին,
արդեն ծերացած
երիտասարդ։

16.04.2012

Միխայիլ Զոշչենկո «ԱԳԻՏԱՏՈՐԸ»

http://img1.liveinternet.ru
Ավիացիոն դպրոցի պահակ Գրիգորի Կոսոնոսովը գնաց գյուղ՝ արձակուրդ։
- Դե ինչ, ընկեր Կոսոնոսով,- մեկնելուց առաջ ասում էին ընկեր ու բարեկամ,- կգնաք, տեսեք հա՝ գյուղում ագիտացիա արեք։  Մուժիկներին պատմեք, որ այսպես ու այնպես, ավիացիան զարգանում է։ Կարող է՝ մուժիկները օդանավի համար փսոն դնեն, քցվեն մի քիչ։
- Դա վստահ եղեք,- ասում էր Կոսոնոսովը,- կը ագիտացնեմ։ Ուրիշ բաները չգիտեմ, բայց որը որ ավիացիայի մասին է, մի անհանգստացեք, կասեմ։
Գյուղ Կոսոնոսովը եկավ աշնանը և գալու առաջին իսկ օրը ուղևորվեց Խորհուրդ։
- Ուրեմս,-ասաց,- ցանկություն ունեմ մի քիչ ագիտացիա անելու։ Քանզի քաղաքից եմ եկած, ուստի կարա՞մ ժողով անեմ։
- Ի՞նչ կա որ,- ասաց նախագահը,- արեք, վաղը կհավաքեմ մուժիկներին։
Հաջորդ օրը նախագահը հավաքեց մուժիկներին արտակարգ իրավիճակների ցախանոցի մոտ։
Գրիգորի Կոսոնոսովը  ելավ նրանց դեմ, խոնարհվեց և, անսովորությունից հուզվելով, սկսեց խոսել դողացող ձայնով.

15.04.2012

Տաթև Այաս «Բանաստեղծություն գրիր»

Թե երկիրդ քարքարոտ է ու չորային,
բանաստեղծություն գրիր, որ ապրելը փափուկ լինի:

Մեր նախագահը, որ բանասեր է կարծեմ
պայմանագրերի ետևում ոտանավոր է գրում
մենության, տխրության,
իսկ հուսահատ պահերին` հրաժարականի մասին…
ու ընդդիմությունը հայհոյում է հանգավոր,
ու մենք գոռգոռում ենք ռիթմով:

06.04.2012

Առաքել Սեմիրջյան «Ինձ ողջերի մեջ կփնտրեք»

Բերանս զատկվա օրը նշխարք ընդունած հենց նույն օրվա երեկոյան արդեն կեղտոտված եմ` միաժամանակ մաքրմանը սպասելով մինչև հաջորդ զատիկ:

Պահքի վերջին օրը անցավ ամեն տարվա պես, ու զատկվա գիշերը` ինչպես միշտ դիմավորեցի պետքարանում` ստամոքսի խանգարումի ու աղիքների հաճախակի կծկումների նոպաների տառապանքների մեջ: Մի տարի չեղավ, որ զսպեմ ինձ ու յոթ օրեկան ծոմից հետո աստիճանաբար մտնեմ սննդակարգի նորմալ ռիթմ, դրա համար էլ դեռ հին մեղքերից չազատված` բերանս զատկվա օրը նշխարք ընդունած հենց նույն օրվա երեկոյան արդեն կեղտոտված եմ` միաժամանակ մաքրմանը սպասելով մինչև հաջորդ զատիկ:

05.04.2012

Գայանե Բաբայան «Երանի, երանի քեզ սիրողին»


Ծննդյան եւ Հարության տոներից արդեն Հայաստանում բոլորն են խոսում ու շնորհավորում իրար, Նոր տարվա նման մի բան է դառնում Զատիկը, բայց գնալով ավելի ես համոզվում, որ մեր ժողովրդին մի անգամ էլ է հարկավոր քրիստոնյա դարձնել՝ հրով ու սրով, ինչպես անցյալում, կամ ազատ-արդար ընտրությամբ, որպեսզի նրանք կամ ճշմարիտ քրիստոնյա դառնան, կամ գտնեն-որոնեն իրենց կրոնը: Այսօրվա գովազդած քրիստոնեությունը ավելի լավը չի թվում, քան սովետական անաստվածության քարոզը: Ուշանում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը ցավոք, եւ ՀՀ-ում քրիստոնեության ի պաշտոնե քարոզիչները՝ տերտերականությունն իր ողջ կազմով՝ ամուսնացող եւ չամուսնացող տեսակի, բոլորը մեր աչքին երեւում են այն դպիրները, ծերերն ու քահանայապետերը, որոնք Հիսուսին խաչելու ուղարկեցին: Երանի՜ նրան, ով Հայաստանյայց առաքելական եկեղեցու ջիպավոր, զենքով ու գողական խոսող տերտերին աջահամբույր տալու ցանկություն ունի կամ նրա ձեռքով իր երեխային մկրտելու ցանկություն, երանի՜, որովհետեւ նրա հավատը Աստծո նկատմամբ այնքան մեծ է, որ չի նկատում տերհայրերի վարքն ու բարքը եւ նրա բերանից ելնող կեղծիքը, երբ իրենց ելույթում խառը համ Քրիստոսին են "ալելուա" անում, համ ՀՀ իշխանությանը: Եւ իշխանությանն ուղղված "ալելուան" ավելի կրքոտ է:         

Արփի Ոսկանյան «Կողքի սենյակը»

Հայրս ու Գայանե Բաբայանը իրար չէին ճանաչում, երբեք չէին հանդիպել եւ տեղյակ չէին միմյանց գոյության մասին։ Ու թեպետ երկուսն էլ լոռեցի էին, չգիտեմ ծանոթանալու դեպքում ինչ տպավորություն կգործեին միմյանց վրա։ Հայրս նման չէր Գայանի սիրած հերոսներին, ողջ կյանքում պաշտոններ էր վարել, իսկ Գայանը իշխանություն ունեցող մարդկանց չէր սիրում։ Գայանը սիրում էր մարդկանց, որոնք իրենց մեջ խեղճություն ու տառապանք են կրում, հորս ունեցածը խեղճություն չէր, այլ հեզություն, եւ հոգին տառապանքով ծվատելու համար էլ իմաստուն էր։
Գայանը պայքարի մարտիկ էր եւ սրբազան պատերազմի մեջ էր կեղծիքի դեմ։ Հայրս հիանում էր պայքարի ոգով բռնված կանանցով, բայց պայքարի ոգին իրեն խորթ էր։ Հայրս հրեշտակ էր ու հրեշտակի անուն էլ ուներ՝ Ռաֆայել։ Գայանը հրեշտակ լինել չէր կարող, որովհետեւ կին էր ծնվել։

04.04.2012

Սոնա Աբգարյան «Ճգնաժամի հիմնը»

Բարձրախոսը պայթում է` քանդելով ֆորմաները:

Ես պայքարող պոետ եմ,

և իմ ջղայնությունը նվեր է,

ես զբոսնելու եմ ինչպես շունը,

և իմ պատմությունը լինելու է անվախ:

Ծնվել է հիասթափված մարդը,

բայց նա չի կոտրվում և չի կոտրվի երբեք:

Ես պատկերում եմ նկարներ,

որոնք հարվածներ են`

ուղղված սրբապատկերներին:

Մի շրջվեք, նայեք նրանց ուշադիր.

ճարպոտ լռությունը ձեռ է առնում մեզ:

22.03.2012

Համբարձում Համբարձումյան «Կորեական դելիկատես»


Տոնական սեղանի մոտ նսած էին Ֆաֆը, Գազանը, Վլեն, Գոնչը: Ոչ նոր տարի էր, ոչ էլ հավաքվածներից մեկի ծննդյան օրն էր կամ էլ պաշտոնապես նշվող հիշարժան օր, բայց սեղանն իրոք տոնական էր, որովհետև Վլեն մի թևավոր խոսք ուներ, ասում էր` «Էս թվին, երբ էլ խմիչք ու ծամելու բան լինի` տոն ա»: Վլեի բացատրությունը բավարար էր, որ ընթրիքը տոնական համարվեր, որովհետև  սեղանին դրված խմիչք կար, և ծամելիքն էլ վառարանի վրա եփվում էր, բայց ընթրիքը տոնական էր նաև այն պատճառով, որ երկու տարվա ընթացքում ընկերներով առաջին անգամ էին միասին սեղան նստում ու բաժակ բարձրացնում: Գոնչը երկու օր առաջ էր եկել Ռուսաստանից, Գազանը մի քանի ամիս առաջ էր վերադարձել պատերազմի դաշտից, Վլեն ու ֆաֆն էլ  մի քանի օրվա տարբերությամբ վերջերս էին ազատվել «ուղղիչ աշխաանքային» գաղութներից:

20.03.2012

Առաքել Սեմիրջյան «ԷԼԻ ԳԱՐՈՒՆ ԿԳԱ...»


Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` քայլում եմ իմ սպանված եղբայրների արյան վրայով ու իմ կիսաքրքրված կոշիկներով տրորում եմ նրանց աճյունը:
Լուսանկարը` Գերման Ավագյանի
Ոտքս չեմ կարողանում դնել գետնին: Ինձ թվում է` գետնի վրա պառկած են անմեղ երիտասարդներ, որոնց միակ մեղքը ազատ հայ լինելն էր: Նրանք ընկան թշնամու արձակած փամփուշտներից ու իրենց արյունով ներկեցին Երեւանի փողոցները: Այդ ներկված փողոցներով ես չեմ կարողանում քայլել, քանզի ինձ թվում է, թե գետնին ոտք դնելը մեղք է:

19.03.2012

Գայանե Առուստամյան «Ավարայրի ճակատամարտը Ձերժինսկու դպրոցում»


Երեւանի թիվ 10 ընտրատարածքում ընտրական գործընթացի մասնակիցները հերթական անգամ հայտնվեցին "դե ժավյուի" գրկում: Ջոն Կիրակոսյանի անունը վրան կարկատած երկաթե Ֆելիքսի անվան դպրոցում տեղամասը բացվեց նշանակված ժամին: Քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վստահված անձինք, համակիրներն ու համքարությունը զուսպ ու պատրաստակամ տնտղում էին ռեժիմի դրածոների՝ ընտրական հանձնաժողովի անդամների վարքագիծը: Տարիներ շարունակ յուրացնելով եւ կատարելագործելով մաքուր հայկական  "ընտրությունների" ամբողջ սպեցիֆիկան, դրանք գործընթացը սկսեցին բոլորիս ծանոթ սցենարով: Հանձնաժողովի նախագահը՝ Արաբկիրի թաղապետի տեղակալ Գրիգոր Շահնազարյանը, անդաստիարակ չինովնիկի տոնով սկսեց խոչընդոտել դիտորդների ու հատկապես լրագրողների աշխատանքը:

18.03.2012

Գայանե Բաբայան «Ամեն վայրկյան սպասում եմ, որ որդիս տուն կմտնի»


«էդ օրը առավոտը վեր կացանք, ոնց էի ուրախացել, որ  մարտի մեկն ա, դե, սեփական տանը ձմեռը մի քիչ հարմար չի, ու գարունը իմ ամենասիրած սեզոնն ա, բայց  հիմա  էս գարունը  դառել ա դժոխք: Տիգրանը առավոտյան վեր կացավ, ասեց` մամ ջան, մարտի մեկդ շնորհավոր, ինքը շատ նուրբ հոգի ուներ, ուշ էր արթնացել էդ օրը, որովհետեւ գիշերը մեքենան էր սարքել, հետո ինձ տարավ շուկա, հետո գնաց աշխատանքի ու այնտեղ իմացել էր, որ առավոտը  ժողովրդին ծեծել են Օպերայի հրապարակում»:

Առաքել Սեմիրջյան «Մարդ լինելու տասը օրը»

Լուսանկարը` Գերման Ավագյանի
-Դեմքդ ծանոթ է, տղա՛ս, - վախվորած ինձ մոտեցավ ավտոկայանում կանգնած մի ծերունի, բայց միանգամից էլ փոշմանեց: Մի՞թե ծպտյալ ոստիկան է` մտքում ասաց ծերունին, բայց բացահայտ էր մտքի ասածը, որ անմիջապես հասկացա, նա էլ հասկացավ, որ ես հասկացել եմ, ու ավելի վախեցավ: Մի երկու մետր ետ քաշվելով ասաց.

13.03.2012

Գայանե Բաբայան «ՄՈւՍԱՆ ՆԱԵՎ ԾԵԾՈՂ Է»



Երգչուհի Շուշան Պետրոսյանն այս օրերին ոչ միայն Հ1-ի, ինչպես միշտ է, այլ նաեւ  իշխանության կողմից չհարգված  թերթերի ուշադրության կենտրոնում է, Հոլիվուդի աստղերը կնախանձեին հայաստանյան այս աստղի սկանդալային  կարգավիճակին, քանի որ հայ ժողովուրդը վերջապես պարզեց հայրենիք ու սեր երգող երգչուհու մուսայի էությունը, այսինքն` այն, որ նրա  չափազանց երիտասարդ մուսան ընդամենը կամակատար ու ձեռքերը կապած լրագրող ծեծող է, ու մտածեցին, որ արվեստագետի ընտանիքում ծնված այս երգչուհին որքան է ետ գնացել... դեպի իր գովերգած իշխանությունը:

11.03.2012

Արտակ Համբարձումյան «Գարունը այնքան ծաղիկ էր բերելու...»


Ի~նչ տհաճ զգացում է, երբ փորձում ես խորը շունչ քաշել այնուհետ երկար ու հաճելի արտաշնչելու հույսով, բայց սիրտդ ծակում է`փչացնելով այդ ամբողջ ակնթարթային բերկրանքը, այդպիսի պահերին թվում է, թե սիրտդ է ցավում, երբեմն, անգամ, մտածում ես, որ լուրջ առողջական խնդիրներ ունես, սակայն իրականում դա սիրտը չէ, այլ միայն մկաններն են, որ սեղմում են`թույլ չտալով լիաթոք շնչել:

10.03.2012

Կարինե Աշուղյան «ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՐՔ»

1.ՍԵՒ ԳԱՐՈՒՆ

Սեւ գարուն էր`
Դիմակավոր
Դիպուկահար,
Ձեռքերի մեջ`
Զենք մահացիր,
Անձնծաղիկ
Աչքերի մեջ`
Շիրմածաղկի
Մարգագետին:
Սեւ գարուն էր`
Ազատության
Հրապարակ
Ու հարթակում
Ոլորեց ձեռքն
Արդարության:
Ոտնակոխեց
Վրանները
Եղբայրության,
Խարույկները
Հուսաբորբոք
Եւ հալածեց
Դեպ մահառիթ
Փակուղիներ:

08.03.2012

Արփի Ոսկանյան «ՄԻՆՉԵՎ ԱՔԱՂԱՂԻ ԿԱՆՉԵԼԸ»


Լուսանկարը՝ Անի Ոսկանյանի
Արթնացա դռան զանգից։ Դեռ մութ էր։ Ընկերուհիս մեռելի պես քնած էր։ Թվաց երևի՝ մտածեցի։ Դեպքերից հետո մեկ-երկու անգամ պատահել էր։ Բայց նորից զանգեցին։ Ոտնաթաթերի վրա մոտեցա դիտանցքին։ Չհասցրի նայել, «Ոստիկանությունից ենք, բացեք»՝ ասին։ Ընկերուհուս արագ ծածկեցի ու կասկածներ չհարուցելու համար, թե ինչ-որ բան եմ թաքցնում, իսկույն բացեցի դուռը՝ առանց վրաս շոր գցելու, գիշերանոցով։ Երկուսն էին։ Մեկը ներկայացավ որպես  գլխավոր ոստիկանապետ, մյուսը՝ որպես ոստիկանապետի տեղակալ։ Հայտնեցին, որ Հանրապետության նախագահը հրավիրում է ինձ իր նստավայր։
- Շատ բարի,- ասի,- շնորհակալ եմ։
Ժպտացի հնարավորինս լայն՝ դրանով հայտնելով ցտեսությունս։ Ոստիկանները նույնպես ժպտացին, բայց երևում էր՝ հեռանալու միտք չունեն։
- Կներեք, չեմ կարող ներս հրավիրել,- ասացի հնարավորինս անվրդով,- տունս թափթփված է... Այս ժամին հյուր չէի սպասում։
Ոչինչ չպատասխանեցին։ Էլի ժպտացի։ Ժպտացին ի պատասխան։ Դուռը չէի կարող փակել, կանգնած ինչ-որ բանի էին սպասում։ Ակնհայտ էր, որ խոսակցությունը կիսատ է։
- Ճաշի՞ եմ հրավիրված, թե՞ ընթրիքի,- հարցրի՝ ճարպկորեն շրջանցելով հիմնական հարցը, թե ինչ նպատակով եմ հրավիրված։ Ոստիկանները զարմացած իրար նայեցին, հետո ինձ, և նրանց հայացքում հեգնանք ու լկտիություն հայտնվեց։ - Լավ, ե՞րբ. այսօ՞ր, վա՞ղը, մյո՞ւս օրը... Թե՞ երբ կամենամ։
- Հիմա,- ասաց ոստիկանապետը,- մեզ հետ։
- Հիմա՞...
- Հի-մա, հի-մա, հի-մա...- հեգնանքով հեգեց տեղակալը։