![]() |
| Լուսանկարը` Անի Ոսկանյանի |
Պաստառ-պատմվածք
Վառարանի վրա եփվող «գրաժդանսկի» ճաշատեսակների՝ յուղի մեջ տապակվող հավի ներկրված, մուտանտ բդերի ու երշիկով ձվածեղի ախորժաբեր հոտերը խլացնում են մարմնիցս եկող դիզվառելիքի հոտը, որ կեսօրին առատորեն ցանել եմ հագուստիս՝ ոջիլի դեմ պայքարելու համար։ Զույգ մոմերի լույսով լուավորված գետնատնակի տարածքը թմրանյութի պես ներգործող բույրերի ազդեցությամբ արդեն խորթ ու օտար չի թվում։


