***
հոգին թարգմանել
գրել մուտքի դռանը
հանրային զուգարանում
գետնանցումում
հոգին թարգմանել
ու սթրիթ արտ անել
պաստառին գրել
ցույցի տանել
հոգին թարգմանել
ոտքի տակ տշել
***
մեզ էնքա~ն կարևոր թվացողը
հառաչում ենք
բառաչում ենք
հաչում ենք
քարով խփում տշում անցնում ասում են
հաչում ես
բառաչում ես
հառաչում ես
***
քայլում էի փողոցում.
մի շան մարդու տեղ դրի
ասացի` բարև:
շան տեղ չդրեց, ճամփեն շարունակեց:
***
16.11.2011թ.
Սայաթ-Նովա - Նալբանդյան խաչմերուկ:
ես կորցրի հեռախոսս ու ժպիտս:
ոստիկանն ու շունը թափառում էին:
ոստիկանը գտավ հեռախոսը:
լուռ ժպտաց շունը:
***
մայթ-փոս-ընկնում եմ
մայթ-փոս-ցատկում եմ
մայթ-փոս-ուրիշ մայթ
***
մեծ, շատ մեծ երկրների ղժժոցը
մեծ, շատ մեծ մարդկանց բզզոցը
պատերազմի շխկոցը
գմփոցը ու դմփոցը
մեռնողների նվվոցը
մեծ, շատ մեծ օդակայանի ֆսսոցը
մեծ, շատ մեծ գործարանի դզզոցը
երկար մայրուղու ճռռոցը
լայն մայթերի մռռոցը
7 միլիարդի խռռոցը
ու էլ չեմ լսում քթիս վրայի ճանճի տզզոցը
***
գնում եմ հեղափոխության, գալիս տուն
գնում եմ հեղափոխության, գալիս տուն
գնում եմ հեղափոխության, գալիս տուն
գնում եմ, հեղափոխությունը գալիս է տուն
***
ես անցա ծնողներիս միջով
ես անցա համալսարանի միջով
ես անցա աղբանոցի միջով
ես անցա թայֆաների միջով
ես անցա հանրահավաքի միջով
ես անցա սիրածիս միջով
ես անցա հայելու միջով
ես ընդամենը անցա
հոգին թարգմանել
գրել մուտքի դռանը
հանրային զուգարանում
գետնանցումում
հոգին թարգմանել
ու սթրիթ արտ անել
պաստառին գրել
ցույցի տանել
հոգին թարգմանել
ոտքի տակ տշել
***
մեզ էնքա~ն կարևոր թվացողը
հառաչում ենք
բառաչում ենք
հաչում ենք
քարով խփում տշում անցնում ասում են
հաչում ես
բառաչում ես
հառաչում ես
***
քայլում էի փողոցում.
մի շան մարդու տեղ դրի
ասացի` բարև:
շան տեղ չդրեց, ճամփեն շարունակեց:
***
16.11.2011թ.
Սայաթ-Նովա - Նալբանդյան խաչմերուկ:
ես կորցրի հեռախոսս ու ժպիտս:
ոստիկանն ու շունը թափառում էին:
ոստիկանը գտավ հեռախոսը:
լուռ ժպտաց շունը:
***
մայթ-փոս-ընկնում եմ
մայթ-փոս-ցատկում եմ
մայթ-փոս-ուրիշ մայթ
***
մեծ, շատ մեծ երկրների ղժժոցը
մեծ, շատ մեծ մարդկանց բզզոցը
պատերազմի շխկոցը
գմփոցը ու դմփոցը
մեռնողների նվվոցը
մեծ, շատ մեծ օդակայանի ֆսսոցը
մեծ, շատ մեծ գործարանի դզզոցը
երկար մայրուղու ճռռոցը
լայն մայթերի մռռոցը
7 միլիարդի խռռոցը
ու էլ չեմ լսում քթիս վրայի ճանճի տզզոցը
***
գնում եմ հեղափոխության, գալիս տուն
գնում եմ հեղափոխության, գալիս տուն
գնում եմ հեղափոխության, գալիս տուն
գնում եմ, հեղափոխությունը գալիս է տուն
***
ես անցա ծնողներիս միջով
ես անցա համալսարանի միջով
ես անցա աղբանոցի միջով
ես անցա թայֆաների միջով
ես անցա հանրահավաքի միջով
ես անցա սիրածիս միջով
ես անցա հայելու միջով
ես ընդամենը անցա
Комментариев нет:
Отправить комментарий