|
http://img1.liveinternet.ru |
Ավիացիոն դպրոցի պահակ Գրիգորի Կոսոնոսովը գնաց գյուղ՝ արձակուրդ։
- Դե ինչ, ընկեր Կոսոնոսով,- մեկնելուց առաջ ասում էին ընկեր ու բարեկամ,- կգնաք, տեսեք հա՝ գյուղում ագիտացիա արեք։ Մուժիկներին պատմեք, որ այսպես ու այնպես, ավիացիան զարգանում է։ Կարող է՝ մուժիկները օդանավի համար փսոն դնեն, քցվեն մի քիչ։
- Դա վստահ եղեք,- ասում էր Կոսոնոսովը,- կը ագիտացնեմ։ Ուրիշ բաները չգիտեմ, բայց որը որ ավիացիայի մասին է, մի անհանգստացեք, կասեմ։
Գյուղ Կոսոնոսովը եկավ աշնանը և գալու առաջին իսկ օրը ուղևորվեց Խորհուրդ։
- Ուրեմս,-ասաց,- ցանկություն ունեմ մի քիչ ագիտացիա անելու։ Քանզի քաղաքից եմ եկած, ուստի կարա՞մ ժողով անեմ։
- Ի՞նչ կա որ,- ասաց նախագահը,- արեք, վաղը կհավաքեմ մուժիկներին։
Հաջորդ օրը նախագահը հավաքեց մուժիկներին արտակարգ իրավիճակների ցախանոցի մոտ։
Գրիգորի Կոսոնոսովը ելավ նրանց դեմ, խոնարհվեց և, անսովորությունից հուզվելով, սկսեց խոսել դողացող ձայնով.