***
Նա նվաճեց աշխարհը
Սան-Ռեմոյի միսս-շոու փառատոնում,
Հետո վար իջավ
Ու քերեց իր տան կաթսաների մուրը:
Նա ուզում էր… թեև ամաչում էր,
Որ ինքն էլ, Մերիլինն էլ կին էին,
Եվ սակարկեց ամուսնու հետ,
Եվ սպանած հմայքներն իր գնահատեց
Մի կիլո միս,
Մարգարին
Բայց չմոռացավ իր երազանքից
Անհնազանդ մի փունջ
Ուղարկել Սան-Ռեմո…
***
Քավության պես տվեց սերն ինձ կյանքը նենգ,
Բաիշեցի աստծո հետ տմարդի,
Դե ոչ այնքան, որ հենց տեսնեմ, պաչպչեմ,
Այլ` մի թեթև ձեռքով կանեմ էն մայթից,
Կասեմ ո՞նց ես, դեռ սեր չունե՞ս, ես լավ եմ…
***
Եվ որովհետև անհնար է անվերջ նվնվալ
Կնոջը բաժին ընկած ստրկությունից…
Կարևորը ոտքերն էր` ուներ,
Կարևորը ճանկերն էր` ուներ,
Եվ կարևոը կինն էր`
Դեռ կար,
Նա ճանկռտելով ու սողեսող գնաց
Դրախտի այգիների չափարը քանդելու.
Եվ խնձորը արդեն շուրթերին էր հասցրել,
Բայց հրաժարվում էր արդեն առաջ գնալ,
Որովհետև շուրթերից այն կողմ էլ ի~նչ կա…
Բայց կծեց, և այնպես ափսոս էր,
Եվ այնպես սիրուն էր, երբ հեռու էր,
Եվ այնպես սիրուն էր, երբ շութերին էր,
Բայց իմաստնացավ օձի պես, ասում էր.
Ոտքեր` ինքը ունի,
Ճանկեր` ինքը ունի,
Եվ կարևորը կինն է`
Դեռ կա:
Комментариев нет:
Отправить комментарий