03.05.2012

Զառա Հովհաննիսյան « ԸՆՏՐԵՔ ԻՆՁ ՈՒ ԿՈՒՆԵՆԱՔ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ»

Նկարը՝ վարպետ Օնիկի
ՀԱՅԱՍՏԱՆԸ  ՄԵՆՔ ԵՆՔ


Հայաստանը Մենք ենք,
որ չունենք դղյակներ,
շքեղ մեքենաներ,
իսկ մեր տունը,
Ազատության հրապարակն է։

Հայաստանը Մենք ենք,
ում համար մեծագույն արժեքն
Ազատությունն է,
ու պայքարում ենք,
հանուն այս երկրի
ազատ ապագայի։


Հայաստանը Մենք ենք,
որ չենք փորձում իրարից
որևէ բան պոկել,
փող, պաշտոն, դիրք,
և ուրախանում ենք՝
իրար տեսնելիս ։

Հայաստանը Մենք ենք,
որ միախառնված ենք,
ոգևորությունից ծփացող
մարդկային ծովի
ալիքներում։

Հայաստանը Մենք ենք,
երբ անցնում ենք երթով
երգով ու թմբուկների համազարկով
ու լցնում Երևանի փողացները։

Հայաստանը Մենք ենք,
պայծառ դեմքերով,
ազատագրված....



ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔԸ


Հայրենիքը ես եմ,
դու ես,
դա էն մարդիկ են,
ովքեր ունեն ապրելու,
ստեղծագործելու ցանկություն
էս տարածքում
ու սիրում են իրար,
ոչ թե հող,
ջուր
կամ քար.
մարդիկ են,
ում համար
աշխարհում ամենաթանկը
Ազատագրված տարածք ունենալն է,
ու էդ տարածքի համար
չեն պայքարում զենքով,
այլ միայն քայլում են ընդառաջ,
դառնում հանրություն,
ստեղծում հասարակություն,
արժևորում իրար,
այլ ոչ ինչ-որ նյութական
անցողիկ արժեքներ,
որոնք փլուզվում են,
փոփոխվում,
մնում պատմության
ոլոր-մոլոր
ճանապարհներում.
հայրենիքը դու ես,
ես եմ,
էն տեղն է,
որտեղ սիրել ենք իրար,
ապրել երջանկության պահեր,
ու լցրել էդ տարածքը՝
ստեղծագործությամբ.
ու էդ հայրենիքը՝
կապրի,
քանի կանք
ես ու դու:


ՔԱՂԱՔԱԿԱՆԱՑՆԵԼՈՎ ՍԵՐԸ


Մի օր ես քեզ
հանգիստ կսիրեմ,
չվախենալով,
չմտածելով,
որ մեզ կտեսնեն
երեխաները,
կամ՝
կընդհատի մեզ
մի  կարևոր զանգ,
մեզ կլսեն
ԿԳԲ կամ Բի-Բի-Սի
հարևանները,
կամ կզանգի
սկայպն արտերկրից,
ցույցերից մեկում
կսառեն պայքարող
քաղաքացինարը,
կամ՝ կսպանվի
մի նոր զինվոր,
կծեծեն
ՀԱԿ-ի ակտիվիստներին,
կփակեն
Երևան բերող
ճանապարհները,
որ չմասնակցեն
մարդիկ միտինգին,
կկեղծեն
հերթական ընտրությունը,
որ էլի
չունենամ ընտրություն...
ու էս շարանն
անընդհատ մեծանում է,
բայց միևնույն է,
մի օր ես քեզ
կսիրեմ՝
հանգիստ:


ԵՍ՝  ՄԱՐԴ-ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԿԱՄ ԱՆԸՆԴՀԱՏ ՇԱՐԺՈՒՄ


ես՝ մարդ-հեղափոխություն եմ,
միտինգ եմ անում,
հրապարակներում,
բակերում,
երթուղայինում,
խանութներում,
գրադարաններում,
բնակարաններում,
մարդկանց սրտերում
ու հոգիներում,
ՖԲ  պատերին
ու ստատուսների տակ:



ԸՆՏՐԵՔ ԻՆՁ ՈՒ ԿՈՒՆԵՆԱՔ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ


Ես գնում եմ ՀԱԿ-ի հետ,
համամասնական ցուցակով,
ընտրեք ինձ
ու կունենաք
նոր ՀԱՅԱՍՏԱՆ:
ու ինչ լավ է,
որ մենք բազմազան ենք,
ազատամիտ ու ազատախոս,
ինքնաքննադատ ու ինքնամաքրվող,
մենք կունենաք
նոր ՀԱՅԱՍԱՏ:
ու կապ չունի,
որ երկիրը երկիր չի,
որ Լևոնին քցել ա
և արևմուտքը,
և Ռուսաստանը,
որ ՀԱԿ-ի ցուցակը
մի գուցե էն չի,
ու կարևոր չի,
թե որ տեղում եմ ես,
ու կարևոր չի
կանցնեմ ԱԺ, թե չէ,
ու միևնույն է, թե
իմ մասին ինչ կասեն հետո,
որ հարթակում կանգնածներն էլ
տարեց  են,
ու պարզ ա,
որ ազգովի գնում ենք
դոդացման,
ու դա ամենաահավորն է,
բայց՝
Ես գնում եմ ՀԱԿ-ի հետ,
համամասնական ցուցակով,
ընտրեք ինձ
ու կունենաք
նոր ՀԱՅԱՍՏԱՆ:





ՑԱՍՄԱՆ ՕՐԸ՝ ՄԱՅԻՍԻ 6. ՈՉ ՄԻ ՁԱՅՆ ՀԱՆՑԱՎՈՐ ՌԵԺԻՄԻՆ

Այրվել ՝
մի կտոր գերանի նման,
խեղդվել՝
ջրում օվկիանոսի,
կամ էլ՝
հեղձուկից անօդ տարածքի,
մնալ՝
հողածածկ անլույս անձավում...
ո՞ր դատաստանն ես դու գերադասում,
երբ մոտենա սպասված ցասման օրը,
ու տաս քո ձայնը ՀՀԿ-ին՝
պատանդ դառնալով
փտած ռեժիմին:


30 ՎԱՅՐԿՅԱՆԻ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ժամանակը սեղմվել է,
դարը դարձել՝ տարի,
տարին՝ օր,
օրը՝ րոպե,
րոպեն՝ վայրկյան:

Այն ինչ անում էինք 30 տարում,
անելու ենք 30 վայրկյանում.
եվ այդ մարդը

դու ես,
ով անելու է այդ
30 վայրկյանի
հեղափոխությունը:

Комментариев нет:

Отправить комментарий