31.01.2012

Գայանե Բաբայան «Բաց նամակ Քոչարյանին»


Աշխատանքը` Վարպետ Օնիկի
Ահա գնացիր, ամեն ինչ տարար քեզ հետ, եւ Սերժ Սարգսյանը չգիտի, թե ոնց կառավարի: Նրան շատ փողերի հետ ժառանգություն թողեցիր վախը` սեփական ժողովրդից, ու նա քո փոխարեն  էլ է վախենում, եւ քո տեղն էլ է պաշտպանվում: Դուք ընդհանուր բիզնեսից էլ մեծ ընդհանուր վախ ունեք: Դու գնացիր, ու ինչքան հարստություն, դրանից  երկու անգամ ավելի ատելություն տարար ժողովրդից, ու եթե Սերժի հարստությունից շատ է քո հարստությունը, ապա քո հանդեպ ատելությունն էլ է շատ, գավառացի մեր նախկին նախագահ, Լեւոնի բերած ու դեռ ոչ մեկի չտարած…

30.01.2012

Վարդան Ջալոյան «Իշխանությանը նոր արյուն է պետք»

Աշխատանքը` Էդգար Ամրոյանի (Արտ-լաբարատորիա)
Հեղափոխության խնդիրը ժամանակակից աշխարհի ակտուալ խնդիրներից է, այդ թվում հետխորհրդային տարածքում: Հայտնի է, որ “գունավոր հեղափոխությունները” խուճապ առաջացրեցին ոչ միայն հայկական ավազակապետությունում, այլ նաև նրա հովանավոր ռուսական իշխանական շրջաններում:
Վերջիններիս ոչ այնքան հետաքրքրում էր ժողովրդավարության հաստատումը Ռուսաստանում և նրա պրոտեկտորատներում, իսկ ժողովրդավարական գաղափարը օտար չէ ռուսական քաղաքական ավանդույթին, այլ նրանց վախեցնում էր Ռուսաստանի տրոհումը, ինչն իրական հեռանկար էր ելցինյան ժամանակաշրջանում, բայց կարևոր է մնում նաև զրոյականներին:

29.01.2012

Համբարձում Համբարձումյան «ԱՌԱՋ ՀԱՅԱՍՏԱՆ»

պաստառ-պատմվածք

Երեւի նրանց ծնողները շատ էին սիրել էս փոքր երկիրը, էս երկրի հողն ու ջուրը, որ իրենց աղջիկներից մեկի անունը Հայաստան, մյուսի անունը Բուրաստան էին դրել: 2008-ի նախագահական ընտրության քարոզարշավի ժամանակ մեծ քույրը՝ Հայաստանը, ութսուներկու, փոքրը՝ Բուրաստանը, յոթանասունհինգ  տարեկան էր: Ինչ խոսք, նրանց ծնողների տրամաբանությունը ճիշտ էր. նախ Հայաստան պիտի լինի, որ հետո բուրաստան դառնա:

25.01.2012

Լևոն Խեչոյան «Դատախազի թաղումը»

    Գնացին, եկան, ասին.«Հիմա դուրս կբերեն»:
    Ձմռան օր էր, բայց ձյուն չկար,տաք արև էր ու բոլոր հավաքվածները մրսում էին: Առանձին խմբով կանգնած պաշտոնյաները ասում էին, որ դատախազը լավ մարդ էր: Միջակներն էլ, գողերն էլ էին ասում:
    Պաշտոնյաները միանման գլխարկներ էին դրել ու միանշանակ դժգոհում էին, որ միտինգներում արդեն բացարձակ իրենց գող են անվանում: Ասին. «Անգրագետների այդ խումբը ժողովրդին կործանում է տանում»: Բժիշկն ասաց.«Ժողովուրդը իմաստուն է»: Գլխարկներն ասին.«Ղեկավարության չեն հնազանդվում, դա իմաստություն է»: Բժիշկն ասաց.«Արթնացում է, լույս»: Գլխարկները բժշկին կծու պատասխանեցին: Մեկն ասաց.«Չեմ հասկանում, ինչո՞ւ են ուշանում, դուրս չեն բերում»: Նայեցին ժամացույցներին, ասին.«Իսկապես որ, ուշանում են»: Տաք արև էր, բայց դրսում կանգնածները մրսում էին: Գլխարկները բժշկին ասացին.«Մուսուլմանները մի գիշերում մեզ կուտեն»: «Ազգային արժանապատվությունը կորցնել պետք չէ»,- ասաց բժիշկը:

23.01.2012

Արտակ Համբարձումյան «2012-ի Ոստիկանը»

Աշխատանքը` Սամվել Վանոյանի (Արտ-լաբարատորիա)
Դուք երբևէ լսել ե՞ք գռադի (ռումբի) ձայնը, օ~, իհարկե, հավանաբար  ֆիլմերու՞մ , թե՞ պատերազմի որևէ մասնակից է պատմել: Այժմ մոռացեք այդ բոլոր լսածներն ու կարդացածները, քանզի ոչ ոք չի կարողանա պատկերացնել, հասկանալ   մահվան սպառնալիքի այդ զգացումը,  քանի դեռ անձամբ չի հայտնվել  մահաբեր անձրևի հարվածների տակ, թաքնվել նրա դղրդյունից, ցավեցնելու չափ սեղմել ականջները`այդ  անտանելի ձայնը վանելու համար:  Ղարաբաղյան պատերազմի տարիներին հայերի մի ամբողջ սերունդ մեծացավ`  գռադի  պայթյունների ձայնը ականջներում, նրանք ծնվեցին, դաստիարակվեցին ու հասունացան Անկախ Արցախում, միմիայն հայկական Արցախում:

22.01.2012

Գայանե Բաբայան «Ստի դափնիների ժամանակը»

Աշխատանքը` Վարպետ Օնիկի
Ապշում ես` տեսնելով, թե ինչ օրի են եւ ինչ է արժեցել նրանց համար բարեկեցիկ կյանքով ապրելն այս տարիներին: Մարտի 1-ը ցույց տվեց այդ մարդկանց հոգու ավերածությունների իրական վիճակը: Ինչերի՜ են գնացել նրանք` ընդամենը նորմալ մարդկային կյանքի ու երբեմն էլ եթերներով երեւալու` չմոռացվելու համար: Փաստորեն, մի բիրտ թաթ նրանց ստիպել է խաչ խաշել իրենց ստեղծագործությունների, իրենց ազատության ու սրտի վրա ու իջնել, իջնել, իջնել... Գորկու «Հատակից» այն կողմ: Կարող էին գոնե մարտի 1-ի շուրջ իրենց ուղղված հարց լսելիս լրագրողների առաջ փակել աչքերն ու ասել` «ես տխուր եմ շատ, ես չեմ կարող ոչինչ խոսել», կամ` «իմ երեխաները պրոբլեմներ ունեն լուծելու, չեմ ասի ոչինչ», կամ` «ես վախենում եմ»:

20.01.2012

Տաթև Այաս «street art»

***
հոգին թարգմանել
գրել մուտքի դռանը
հանրային զուգարանում
գետնանցումում
հոգին թարգմանել
ու սթրիթ արտ անել
պաստառին գրել
ցույցի տանել
հոգին թարգմանել
ոտքի տակ տշել

18.01.2012

Համբարձում Համբարձումյան «Երկխոսություն կամ ջրբաժան»

 պաստառ-պատմվածք

Երբ Լուիզը «փարքինգ» արեց իր ահռելի ջիպը, նկատեց, որ ստորգետնյա ավտոկայանատեղում հերթապահող ոստիկանը արագ ինչ-որ բան է գրում ու անմիջապես էլ գլխի ընկավ, որ մեքենայի համարներն է գրանցում։ Եթե մեկ ուրիշ օր լիներ, կմտածեր, որ սովորական ընթացակարգ է, բայց սովորական՝ ոչ հանրահավաքային օրերին նման բան չէր նկատել։ Լուիզը արագ իջավ մեքենայից ու վճռական քայլերով մոտեցավ ոստիկանին։

15.01.2012

Նիկոլ Փաշինյան «Երկրի հակառակ կողմը»

 Նախաբան

Պատմությունը, որ պետք է ներկայացնեմ իմ սիրելի ընթերցողին, արտասովոր է` մի քանի պատճառներով: Կարծում եմ` շատ քչերն էին սպասում, որ հետախուզման մեջ գտնվելու այս ընթացքում ես կհաջողացնեմ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել:
Այո, այո, ես պատրաստվում եմ ձեզ պատմել իմ կատարած անհավանական շուրջերկրյա ճանապարհորդության մասին, որ սկսվեց մարտի 3-ին: Եթե հիշողությունս կամ իմացությունս ինձ չի դավաճանում, ես հետախուզման մեջ գտնվող առաջին անձն եմ, որ կարողացել է պտտվել աշխարհի շուրջը, համենայնդեպս` առաջինն եմ, որ հայտարարում է այդ մասին:

14.01.2012

Վարդան Ջալոյան «ԼԵՆԻՆՅԱՆ ԵՎ ՆԺԴԵՀՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ»


1908 թ. Լենինը ապրում էր Կապրիում, Գորկու մոտ: Նա սիրում էր Գորկուն հոգու մեծության համար, բայց նրան անվանում էր մանրբուրժուական հեղափոխական: Այնտեղ էին նաև բոլշևիկյան ինտելեկտուալները, որոնք քաղաքական և փիլիսոփայական սուր բանավեճեր էին անցկացնում: Գորկին ցանկանում էր, որ Լենինը ևս մասնակցի էմպիրոկրիտիցիզմի մասին վեճերին: Լենինը ծիծաղում էր և հրաժարվում, բացատրելով, որ փիլիսոփա չէ:Լենինը սթափ և պրագմատկիկ մարդ էր և հասկանում էր, որ ինքը պրոֆեսիոնալ հեղափոխական քաղաքական գործիչ է, որին փիլիսոփայի դափնիները պետք չեն:

13.01.2012

Զառա Հովհաննիսյան «Ապրեցի ութ օր»

Եթե ինձ հարցնեն,
հենց հիմա,
կամ հետո,
մեկ տարի,
տասնամյակ,
կամ կյանքիս
մայրամուտին,
ապրեցի՞ր,
թե ուղղակի անցար
կյանքի միջով
ու գնացիր...

Արտակ Համբարձումյան «Նստացույցը իմ աչքերով»


Հոկտեմբերյան ցուրտ օր էր, շա~տ ցուրտ օր, ընկերներով «քաղաքական զբոսանք» էինք կատարում Ազատության Հրապարակում, շուրջբոլորը մտերիմ և արդեն հարազատ դարձած դեմքեր էին,   չնայած սառը եղանակին, տանը մեզ անհամբեր սպասող համակարգիչներին ու տաքուկ բազմոցներին`մեր մտքով անգամ չէր անցնում հեռանալ հրապարակից,    շատերի համար այդքան սպասված նստացույցի վերջին օրն էր,  և պետք է վճռվեին հետագա անելիքները, բայց այդ վճիռը արդեն պարզ էր նաև նստացույցի սկզբի օրերին. մարդիկ քիչ էին, իսկ այդքանով լուրջ քայլ անելը կլիներ արկածախնդրություն:  

Դավիթ Մելիք «Պատգամավորը»


Պատգամավորը

Ծաղկող ու հզոր մի երկրում
Ապրում էր Անդո անունով մի մարդ,
Նա ճիշտ ջոկող էր աշխատում բակում,
Ու ամբողջ քուչեն հարգում էր նրան:

Լավ քեֆչի մարդ էր ու ոսկեբերան,
Բաժակաճառեր կարող էր ասել,
Որ գիտուն մարդիկ ապշած կմնան,
Յապոնչիկին էլ անձամբ էր տեսել:

Ապրում էր Անդոն՝ համեստ, իր համար,
Ոչ մեկի հավին "քշա" չեր ասում,
Հենց-ընենց տեղը մարդկանց չեր բարձում,
Այլ ճիշտն էր ջոկում անխոնջ ու համառ:

10.01.2012

Ռիմա Գրիգորյան «92 –ից 2012»


92-ին , երբ ծնվեցի , ոչինչ չգիտեի . չգիտեի նաեւ , որ հետո մաման պիտի պատմի նույն 92–ի մասին , պիտի պատմի էն ժամանակ, երբ բոլորը կբողոքեն 92–ից, իսկ մաման կպատմի լուռ հանդարտությամբ , խաղաղ ու անվրդով, այնպես, որ նկուղում ինձ պահելու օրերի, նկուղից վերեւ նետվող ռումբերի, մթում գործվող շորերի մեջ ես կկարդամ երբեք չգրված պոեզիա ու կսիրեմ էդ պոեզիան: Էդ օրերի դժվարությունները ապրած մարդիկ գուցե խրատեն ինձ հանդգնությանս համար, բայց էդ կենդանի պոեզիան ինձ համար նկուղներում լսվող նորածինների լացուծիծաղն է եւ երկնքից իջնող ռումբերը, երբ առաջինը բարձրանում է երկրորդից վերեւ ու ճնշում նրան ՝ նետելով սխալ , իսկ ավելի ճիշտ ՝ ճիշտ տեղ:

09.01.2012

ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՈՈՒ»


 
Արարատի մարզի ՈՒրցաձոր գյուղի մի երիտասարդ հանրապետական ինձ պատմել է մի դեպքի մասին, որին ականատես է եղել 2008-ի պատմական նախագահական ընտրությունների ժամանակ: Գյուղի հանրապետական ակտիվը ավտոբուսով գնացել էր /ընդդիմադիրը կասեր՝ տարել էին/  Արտաշատ, մասնակցելու իրենց կուսակցության կողմից կազմակերպված նախընտրական ցույցին: Թեկնածուի ճառից հետո միամիտ գյուղացիները պատրաստվում էին գոռալ «Առա~ջ, Հայաստան», բայց այդ պահին միացան բարձրախոսները, որոնք խլացրեցին նրանց թույլ ձայները:

05.01.2012

ԱՐՓԻ ՈՍԿԱՆՅԱՆ «ՍԱՊԱՏԱՎՈՐ ԼՅԱՌԸ»


"Հայլուրը" ոստիկանության կենտրոնական բաժնի հետ համատեղ ռեպորտաժների շարք էր ներկայացնում՝ նպատակ ունենալով պատկերել Ազատության հրապարակում վրան խփած միտինգավորների հանդեպ կենտրոնաբնակների ու հեռավոր գյուղերի բնակիչների ատելությունը։ Սակայն ինչ-ինչ պատճառներով եթեր չէր հեռարձակվել հերթական ռեպորտաժը, եւ Գազազը, թեթեւացնելով իր՝ բառի բուն իմաստով ծանր տեղը, գնում էր անձամբ հետաքննելու պատճառները։

03.01.2012

Գայանե Բաբայան «Սպասման տարի»


Այժմ բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդներն ու առաջնորդների խոսնակներն ասուլիս են տալիս ու խոսում այն մասին, թե ինչ նվաճումների հասան իրենք անցնող տարում, իշխանականները  շատ լուրջ նվաճումներ են արձանագրում երկրումասում են` ժողովուրդը անցնող տարում խաղաղվեց, ցրվեց նրանց միջի մարտիմեկյան ճգնաժամը, ասում են` տնտեսական ճգնաժամն էլ չազդեց նրանց վրա, լավ են, առաջհայաստան ենք գնում...