14.01.2012

Վարդան Ջալոյան «ԼԵՆԻՆՅԱՆ ԵՎ ՆԺԴԵՀՅԱՆ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆ»


1908 թ. Լենինը ապրում էր Կապրիում, Գորկու մոտ: Նա սիրում էր Գորկուն հոգու մեծության համար, բայց նրան անվանում էր մանրբուրժուական հեղափոխական: Այնտեղ էին նաև բոլշևիկյան ինտելեկտուալները, որոնք քաղաքական և փիլիսոփայական սուր բանավեճեր էին անցկացնում: Գորկին ցանկանում էր, որ Լենինը ևս մասնակցի էմպիրոկրիտիցիզմի մասին վեճերին: Լենինը ծիծաղում էր և հրաժարվում, բացատրելով, որ փիլիսոփա չէ:Լենինը սթափ և պրագմատկիկ մարդ էր և հասկանում էր, որ ինքը պրոֆեսիոնալ հեղափոխական քաղաքական գործիչ է, որին փիլիսոփայի դափնիները պետք չեն:

Նա իր ինտելեկտը ցույց է տվելԿապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում”,  “Իմպերալիզմը որպես կապիտալիզմի զարգացման բարձրագույն աստիճանաշխատանքերում, որոնք սոցիոլոգիայում նկատելի հետք են թողել, և լուրջ հետազոտողները հարգանքով են արտահայտվում դրանց մասին: Նույնն էլ վերաբերվում է նրա որոշ քաղաքագիտական աշխատանքներին, ինչպես, օրինակ, “Պետություն և հեղափոխությունը”:
Լենինը ուներ համալսարանական իրավաբանական կրթություն, բայց փիլիսոփայությունը գիտերփիլիսոփայության պատմությունբուհական դասընթացի սահմաններում: Հեգել նա սկսեց կարդալ 1911-ին, իսկ Կանտ կամ Հյում, որը նա ցիտում է իրՄատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմգրքում գիտեր երկրորդական աղբյուրներից: Բայց ինչո՞ւ այնուամենայնիվ նա գրեց այդ չարաբաստիկ գիրքը: Խնդիրը նրա համար պարզ էր և զուտ քաղաքական, բոլշևիկօտզովիստները”, որոնք փիլիսոփայական նախապատվությունը տալիս էին էմպիրիոկրիտիցիզմին, պահանջում էին դադարեցնել լեգալ գործունեությունը և անցնել վճռական գործողությունների: Լենինը դեմ էր դրան, համարելով այն մանրբուրժուական հեղափոխականություն և գաղափարական իդեալիզմի դրսևորում: Նրա դիրքորոշումը հստակ է. իդեալիզմը փնտրում է գիտությանճգնաժամ”, պնդում գիտության անկարողությունը և փորձում խցել տարաբնույթ միֆոլոգիաներ: Մատերիալիզմը պաշտպանում է գիտությունը և նրա բացատրական կարողությունը: Դիրքորոշում, որի հետ այսօր էլ շատերը կհամաձայնվեին:
 
ՓիլիսոփաներըՄատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմգրքի մասին շատ ցածր կարծիք ունեն, օրինակ կոմունիստ Ժ.-Պ. Սարտրը այն անվանեցանհեթեթություն”: Հավանաբար միակ հայտնի փիլիսոփան, ով բարձր կարծիք ուներ այդ գրքի մասին, Լուի Ալտյուսերն էր: Նա ևս համարում է, որ այն փիլիսոփայական գիրք չէ, բայց ուշագրավ է համարում քաղաքական պրակտիկայի մեծագույն գործիչներից մեկի կարծիքը փիլիսոփայության մասին:
 
Լենինի փորձը` արտահայտվել փիլիսոփայական խնդիրների մասին, այնքան անհաջող էր, որ նա այլևս չանդրադարձավ այդ թեմային: Այլ էլենինյան փիլիսոփայությանճակատագիրը ստալինիզմի ժամանակ:
 
Այս առումով բնութագրական է Լենինի մարմնի դեպքը: Երբ 1922 թ. մայիսի 25-ին նա ստանում է առաջին հարվածը, որը կաթվածահար է անում նրա մարմնի կեսը և նույնիսկ մի ինչ-որ ժամանակ զրկում խոսելու ընդունակությունից, Լենինին հասկանալի է դառնում, որ նրա ակտիվ քաղաքական կյանքը վերջացել է: Նա որոշում է ինքնասպան լինել և Ստալինից պահանջում է թույն: Ստալինը այդ մասին հայտնում է Քաղբյուրոյին, որը մերժում է նրա խնդրանքը: Լենինը չափազանց կարևորբրենդէր, որ այն չշահագործվեր:
 
Ինչո՞ւ Լենինը ցանկացավ ինքնասպան լինել: Հավանաբար, որովհետև համարում էր, որ մարդու կյանքի նպատակը Պատմության գործիք լինելն է: Ով դարձել է անպետք հեղափոխական պայքարի համար, նրան մնում է կամավոր ընդունել մահը, թոշակառուի հանգիստ կյանքն այդպիսի մարդու համար անընդունելի է: Այդ պատճառով նա դեմ էր իր թաղումը վերածել պետական նշանակության իրադարձության: Ոչ թե այն պատճառով, որ նա համեստ մարդ էր, այլ այն պատճառով, որ նրա համար միևնույն էր, թե ինչ կլինի իր մարմնի հետ մահվանից հետո: Մարմինը Լենինը ընկալում էր որպես անկարևոր իր, որն առանց ափսոսանքի նետում են, երբ այն անօգտակար է դառնում:


Բոլշևիզմից ստալինիզմ անցումի ժամանակ տեսնում ենք մարմնի վերարժեվորում. այն դադարում է դիտվել որպես գործիք և դառնում էօբյեկտիվգեղեցիկ, նույնիսկ սուրբ այնքան, որ այն հարկավոր է հավերժ պահպանել դամբարանում: 1950 թ. Գ. ՆեդոշվինըԳեղեցիկի խնդիրը սովետական արվեստումգրքում գրում է. “Մեր կյանքի գեղեցիկ երևույթների մեջ առաջին տեղը զբաղեցնում են մեծ առաջնորդների կերպարները: …Այդ բարձր և գեղեցիկ կերպարները հիմք են հանդիսանում միացնել գեղեցիկը և ճշմարիտը սոցիալիստական ռեալիզմի արվեստում”:

Տեռորի նկատմամբ վերաբերմունքը ևս փոխվում է: Եթե բոլշևիզմը ընդունում էր իր ոչ դեմոկրատական բնույթը, ապա ստալինիզմի ժամանակ վարչակարգի դիկտատորական բնույթի մասին խոսելը դառնում է անպատշաճ: Ինչպես գիտեք, ստալինյան տեռորը իր գագաթնակետին հասնում Սահմանադրության ընդունման տարում` 1936 թ. և նրանից հետո, որը թվում է, թե պետք է վերացներ արտակարգ դրությունը երկրում: Սահմանադրությունըօտար տարրերին”, որոնք մինչ այդձայնազուրկէին, տալիս է ձայնի իրավունք, ձայնի իրավունքը դառնում է համընդհանուր: Այդ սահմանադրությունը ըստ էության ասում էր, որ թշնամական դասակարգերը ոչնչացված են, որ ԽՍՀՄ-ը անդասակարգային երկիր է, որ պետության քաղաքական սուբյեկտը ոչ թե միայն բանվոր դասակարգն է, այլ ողջ ժողովուրդը: Հետևաբար թշնամիները ոչ թե ՙդասակարգային՚ են, այլ ՙժողովրդի թշնամի՚ են, ՙմարդ էլ չեն՚:

Մյուս կարևոր տարբերությունը բոլշևիզմի և ստալինիզմի միջև այն է, որ առաջինը ձախ էր և ռացիոնալիստական, երկրորդը աջ պահպանողական և միֆոլոգիական: Միֆոլոգիան ստացավ ՙսոցիալիստական գաղափարախոսություն՚ անվանումը, որի իսկական հեղինակը ոչ թե Ստալինն էր, այլ Լենինի կողմից մանրբուրժուական հեղափոխականության և իդաելիզմի մեջ մեղադրված Ա. Բոգդանովը: Բայց հենց Ստալինն էր, որ ՙՀամառոտ կուրսում՚ և իր ՙԼենինիզմի հարցերում՚ Լենինին վերածեց փիլիսոփայի և ՙսոցիալիստական գաղափարախոսության՚ հիմնադրի: Ակնհայտ է, որ դա հակասում էր Լենինի կամքին, բայց կարելի է պատկերացնել, թե ինչպիսի հաճույք էր զգում ՙժողովուրդների հայրը՚, կրկին դուրս գալով Լենինին և բոլշևիզմի դեմ: Դա նաև զինակիցների առաջ իշխանության դրսևորում էր. Կոբան նույնիսկ Լենինին բանի տեղ չի դնում:

Հիշենք Լենինի դիրքորոշումը. իդեալիզմը փնտրում է գիտության ՙճգնաժամ՚, պնդում գիտության անկարողությունը և փորձում խցել տարաբնույթ միֆոլոգիաներ, մատերիալիզմը պաշտպանում է գիտությունը և նրա բացատրական կարողությունը: Ստալինի առաջին քայլերից մեկը եղավ հոգեվերլուծության արգելումը, որը պաշտպանում էին Տրոցկին և այլ բոլշևիկներ, և այն փոխարինելը պավլովյան ֆիզիոլոգիայով: Ինչո՞վ ՙէմպիրիոկրիտիցիզմ՚ չէ: Հայտնի է նաև, որ Ստալինը պաշտպանում էր լիսենկովյան կենսաբանությունը և հալածում գենետիկան և կիբեռնետիկան: Գիտության նկատմամբ Ստալինի վերաբերմունքը լավագույնս է արտահայտում նրա բռնապետության հետադիմական բնույթը: Որպես զուգահեռ կարելի է հիշել նացիստական Գերմանիայի գլխավոր ՙգիտությունները՚` ռասալոգիան և եվգենետիկան:

Լիբերալ կամ ձախ մտավորականի մոտեցումը միֆոլոգիաների և ՙգաղափարախոսությունների՚ նկատմամբ միարժեք է. այն պետական ապարատի ձեռքում զանգվածներին խաբելու և իրենց բռնապետությունը հաստատելու լավագույն միջոցն է: Մյուս կողմից, նրանք կհամաձայնվեին Զ. Ֆրեյդի հետ, որ միֆը անհատի համար ստեղծագործական և սուբլիմացնող` վեհացնող մեծ ներուժ ունի: Բայց այսօր Հայաստանում մեծ տարածում ունեն տարաբնույթ միֆոլոգիաներ և ՙգաղափարախոսություններ՚: Կարելի է ընդունել անհատի իրավունքը զարգացնել սեփական երևակայությունը նմանօրինակ մտավարժանքների շնորհիվ, բայց անընդունելի պետք է համարել այն, որ միֆոլոգիական գաղափարախոսությունները դարձել են պետական ռեպրեսիվ ապարատի գործիքներից մեկը և իշխող դիրք է գրավում նույնիսկ ակադեմիական միջավայրում և կրթական համակարգում:

Ինչպիսի՞ն է մեր իշխանությունների վերաբերմունքը գիտության և կրթության նկատմամբ: Երբ Հայաստանը երկնիշ թվերով աճ էր ցուցադրում, նույն երկնիշ թվերով ամեն տարի զիջում էր իր դիրքերը գիտության և կրթության ասպարեզում: Սա օբյեկտիվ փաստ է: Նույնը կարելի է ասել կոմպյուտերային հագեցվածության, ինտերնետային ընդգրկման և ժամանակակից տեխնոլոգիաների մասին: Այդպես էլ պետք է լիներ. գիտությունը ծնվել է դեմոկրատական Աթենքում և միանշանակ առաջադիմական և հակաբռնատիրական լիցք է կրում: Նույնը` փիլիսոփայությունը: Գիտության և կրթության զարգացումը մարդուն ազատ է դարձնում և վտանգավոր` բռնապետության համար:

Արդեն ժամանակն է հիշելու Գարեգին Նժդեհին: Գարեգին Նժդեհը ավարտել է ռուսական գիմնազիան և հանուն քաղաքական հեղափոխական գործունեության հրաժարվել համալսարանական կրթությունից: Նա գրել է տեքստեր, որոնք քարոզչական բնույթ ունեն և իրենց հռետորությամբ պետք է ոգևորեին և ոգեշնչեին կողմնակիցներին: Նա չի դիմում մտքին կամ մեր դատողականությանը, այլ անմիջականորեն մեր զգացմունքներին: Դրանք ՙմարմնական՚ են այն իմաստով, որ առավել ուշադրություն է դարձվում ռիթմին, քան իմաստին, ավելի էսթետիկային, քան էթիկային: Նա կարող է նույն էջի վրա հղում կատարել պոզիտիվիզմի հիմնադիր Օ. Կոնտին և հակապոզիտիվիստներ Ա. Բերգսոնին կամ Ֆ. Նիցշեին: Նույն տեքստում նա կարող է փառաբանել Ադոլֆ Հիտլերին և նացիստներին, նրանց ռասայական ուսմունքը և մի քանի տող հետո մեծագույն գովեստով արտահայտվել հրեաների և սիոնիզմի մասին: Հակասությունները նրան չէին հետաքրքրում, որովհետև նա զգացմունքին առավել տեղ էր տալիս, քան մտքին: Այս իմաստով նա հակափիլիսոփա էր, իսկ նրա գրվածքները փիլիսոփայական տեսակետից` անհեթեթություն: Նա փիլիսոփայության համար առավելագույնը կարող է լինել օբյեկտ, ինչին խիստ կասկածում եմ, բայց ոչ սուբյեկտ: Նա կարող է լինել քաղաքական պատմության սուբյեկտ որպես Սյունիքի պաշտպանության հերոս, կամ քաղաքական մտքի պատմության սուբյեկտ որպես գերմանական ՙկոնսերվատիվ հեղափոխության՚ էպիգոն:

Դրանց վրա մեծ է զինվորականի նրա խառնվածքի ազդեցությունը. նրա գրվածքների մի զգալի մասը պարզապես զինվորական հոխորտանք է: Նժդեհի տեքստերը կարդալիս զգում ես, որ նա իր դիմաց պատկերացրել է զինվորների գումարտակ, որին նա պետք է մարտի առաջնորդի: Սակայն փիլիսոփան, գիտնականը, արվեստագետը կամ գրողը քաղաքացիական մարդիկ են, որոնց համար միլիտարիստական ոգին պարզապես անընդունելի է: Դրանք կարող են հավանել այն մարդիկ, որոնք չափածո տողեր են գրում թմբուկների համար, բայց նրանց բանաստեղծներ անվանել չի կարելի: Այլ են քրեական ՙբիզնեսմենները՚, որոնք սեփական երկրում ռազմարշավի են դուրս եկել ավարի համար: Նրանց, իհարկե, հոխորտանքը և միլիտարիստական ոգին դուր է գալիս: Նրանք էլ հանդիսանում են ՙնժդեհաբանության՚ պատվիրատուները:

Հենց այստեղ է ՙլենինյան փիլիսոփայության՚ մասին մեր երկար նախաբանի իմաստը: Ստալինիզմի ժամանակ և հետո ՙլենինյան փիլիսոփայության՚ մասին թեզ գրելը հանդիսանում էր իշխանություններին լոյալություն ցուցադրելու ձևը: Այդպիսի թեզը ճանապարհ էր բացում կուսակցական կարիերայի համար: Կարելի է պատկերացնել այն ինտելեկտուալ ստորացումը, որ այդ մարդիկ ապրում էին փիլիսոփայական թեզ գրելով չփիլիսոփայի մասին, ապացուցելով, որ նա փիլիսոփա է: Ստալինիզմի այս տեխնոլոգիան կարծես կրկին կիրառվում է: Կրկին փիլիսոփայությունը փոխարինվում է կեղծ ուսմունքով, ՙլենիյան փիլիսոփայության՚ դերը սկսում է կատարել ՙնժդեհյան փիլիսոփայությունը՚:

Անցյալ տարի լույս տեսավ ՙԳարեգին Նժդեհի ուսմունքը և դրա արդիականությունը՚ հոդվածների ժողովածուն, որի հրատարակիչը Հանրապետական կուսակցությունն է: Ժողովածուն բացում է Արմեն Սարգսյանի ՙԳարեգին Նժդեհ. անցյալ, ներկա եւ ապագա՚ հոդվածը: Արմեն Սարգսյանը 2004 թ. պաշտպանել է ՙԳարեգին Նժդեհի փիլիսոփայական հայացքները՚ թեմայով թեկնածուական թեզ` արժանանալով փիլիսոփայական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի: Ժողովածուում տեղ են գտել նաև Լեւոն Նազարյանի, որը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության եւ քիմիայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահն է, և Գեւորգ Մելքոնյանի, Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության նախագահն է, հոդվածները: Բոլոր հոդվածներն էլ գրված են ռասայական ֆաշիզմի գաղափարախոսության ոգով, բայց կարևորը, տվյալ դեպքում, դա չէ: Ժողովածուն բացահայտում է ՙնժդեհական փիլիսոփայության՚ դերը ժամանակակից Հայաստանում քաղաքական կարիերայի համար:

Բռնապետությունը չի սկսում ընդդիմության հալածանքով: Նախ և առաջ այն սկսում է իր և իր կողմնակիցների առջև այդ հալածանքների արդարացումով` լեգիտիմացումով: Ստալինի համար դա ՙլենինիզմն՚ էր, Հանրապետական կուսակցության համար` ՙնժդեհիզմը՚:

Հ. Գ.: Այս հոդվածը գրելու համար առիթ են եղել երկու ՙկոմենտներ՚: Մեկում ասվում էր, որ ՙՆժդեհը սուրբ է՚: Անշուշտ, ոչ քրիստոնեական իմաստով, Նժդեհը ավելի հակված էր հեթանոսությանը: Ժողովրդի համար սուրբ մարդը դա բարեհոգի մարդ է, ով ՙմրջյունին էլ չի վիրավորի՚: Իսկ Նժդեհը հպարտությամբ գրում էր, որ տասնյակ թուրքական բնակավայրեր է վերացրել: Հետևաբար նկատի ունի, որ նա կուռք է: Հենց դրան էլ մեզանից շատերը դեմ են:
 
Մյուս կոմենտը ինձ խորհուրդ էր տալիս ՙչկախվել Նժդեհից՚: Ո՞վ և ինչո՞ւ է ՙկախվում՚ Նժդեհից` կարծեմ այս հոդվածը սպառիչ պատասխան է տալիս:

2010 թ.

Комментариев нет:

Отправить комментарий