31.01.2012

Գայանե Բաբայան «Բաց նամակ Քոչարյանին»


Աշխատանքը` Վարպետ Օնիկի
Ահա գնացիր, ամեն ինչ տարար քեզ հետ, եւ Սերժ Սարգսյանը չգիտի, թե ոնց կառավարի: Նրան շատ փողերի հետ ժառանգություն թողեցիր վախը` սեփական ժողովրդից, ու նա քո փոխարեն  էլ է վախենում, եւ քո տեղն էլ է պաշտպանվում: Դուք ընդհանուր բիզնեսից էլ մեծ ընդհանուր վախ ունեք: Դու գնացիր, ու ինչքան հարստություն, դրանից  երկու անգամ ավելի ատելություն տարար ժողովրդից, ու եթե Սերժի հարստությունից շատ է քո հարստությունը, ապա քո հանդեպ ատելությունն էլ է շատ, գավառացի մեր նախկին նախագահ, Լեւոնի բերած ու դեռ ոչ մեկի չտարած…
Այս ժողովուրդը դեռ դուրս չի եկել քո ծուռ ժպիտի ու նախկին ստորացվածիդ    չարգյադայական մղձավանջից, որովհետեւ քո ուզածը ժողովրդից վրեժն է` քո մահը, դու չարախնդում ես բոլոր նրանց վրա, ովքեր քեզ ուզում են սպանեն, բայց չեն սպանում, որովհետեւ դու մահը միայն ֆիզիկապես ես հասկանում: Ի՞նչ անենք քեզ հետ, Ռոբերտ Քոչարյան անուն-ազգանունով ճակատագիր, դու ախր երբեմն  երեւում էլ ես ինչ-որ կտրվող ժապավենների մոտ` կարծես թե նրանք առանց քեզ չեն կտրվի, ու ամբողջ կերպարանքդ` ծամածռված դեմքդ  ու «վիզկապով» վիզդ ջգրու ես ցույց տալիս, լակոտաբար պարծենում ես, որ դեռ կաս` այդքանը քո հաղթանակն ես համարում:
 Քո դեռեւս լինելու պատճառով հավերժական սուգ է Հայաստանում, այդ պատճառով տղամարդիկ սեւ են հագնում, ու կանայք չեն կարողանում ոչ նորմալ ապրել, ոչ սիրել իրենց ամուսիններին, որովհետեւ բոլոր կանանց դեմքին նախատինք կա իրենց ամուսիններին ու չափահաս որդիներին ուղղված` թե ինչո՞ւ դու դեռ կաս, Ռոբերտ Քոչարյան: Եւ այդ խնդիրը բարդ է ավելի, քան քո ուղեղը կհասկանա, որովհետեւ ոչ մի կին չի ուզում, որ իր ամուսինը կամ որդին սպանող  լինեն, բայց եւ նույնքան բուռն չեն ուզում, որ դու լինես. ահա խնդիրը: Ահա այդ խնդիրն է, որ դու չհասկացար, դրա համար տասնյակ տարի պարծեցար քո տղամարդկությամբ:
Քեզ  Հաագայի դատարան ուղարկելու ցուցակն էլ, որի մեջ ես ստորագրել եմ, սիմվոլիկ մի բան էի համարում, փիլիսոփայական մի բան, այսինքն, այնքան նողկալի մի բան ես, որին չգիտենք ինչ անենք մեր հողում եւ տալիս ենք ուրիշներին, թե` ինչ ուզում եք արեք, այնպես, ինչպես յոթ օր առաջ սատկած շան հետ չենք ուզում գործ ունենալ, չենք ուզում ձեռքներիցս հոտ գա` դա կլինի արյան հոտ, նեխած մսի թե տականքի հոտ: Մենք արժանի չենք համարում քեզ, որպեսզի քեզանով մարդասպան սարքենք մեր յուրայիններին, իսկ ինչ-որ տականքների կողմից քեզ ոչնչացնելը օգուտ չենք համարում, որովհետեւ դու այնպես ապականեցիր Հայաստանի օդն ու ջուրը, որ հիմա մենք միայն մաքրություն ենք երազում, չենք ուզում նայել քեզ, սպանող տականք, որովհետեւ վախենում ենք, որ նրան հերոս կսարքենք: Ահա այսպես, Ռոբերտ Քոչարյան, Հայաստանի ժողովուրդն այժմ խորհում է, թե ինչպես վարվի քեզ հետ, ու մինչ դու փորձում ես բազմապատկել միլիոններդ ու հանկարծ տնտեսական ճգնաժամի մեջ մի ցենտ չկորցնես, մենք քեզ թողել ենք քո փողերի հետ, քո մեղսակից որդիներիդ ու մեղսակից շրջապատիդ հետ, վայելիր, եթե քեզ հասանելին միայն այդ փողավայելքն է, եթե այդպես էլ չհասկացար, թե ինչ է նշանակում Հայաստանի նախագահ լինելը ու մնացիր որպես գավառական շուկայի ռեկետ:

25.11.08    


Комментариев нет:

Отправить комментарий