13.01.2012

Զառա Հովհաննիսյան «Ապրեցի ութ օր»

Եթե ինձ հարցնեն,
հենց հիմա,
կամ հետո,
մեկ տարի,
տասնամյակ,
կամ կյանքիս
մայրամուտին,
ապրեցի՞ր,
թե ուղղակի անցար
կյանքի միջով
ու գնացիր...

ես կասեմ՝
ապրեցի,
ապրեցի
ութ օր՝
«Ազատության»
հրապարակում...
Ութ օր,
որն արժեր
ութսուն տարի,
ութ օր,
որ նման էր
կանգ առած
ակնթարթի...

Комментариев нет:

Отправить комментарий