04.12.2011

Գայանե Բաբայանի «Մենապար» գրքից



***
Նա նվաճեց աշխարհը
Սան-Ռեմոյի միսս-շոու փառատոնում,
Հետո վար իջավ
Ու քերեց իր տան կաթսաների մուրը:
Նա ուզում էրթեև ամաչում էր,
Որ ինքն էլ, Մերիլինն էլ կին էին,
Եվ սակարկեց ամուսնու հետ,
Եվ սպանած հմայքներն իր գնահատեց
Մի կիլո միս,
Մարգարին
Եվ կոշիկ` բոբիկ երեխայի համար,
Բայց չմոռացավ իր երազանքից
Անհնազանդ մի փունջ
Ուղարկել Սան-Ռեմո

 
***
Քավության պես տվեց սերն ինձ կյանքը նենգ,
Բաիշեցի աստծո հետ տմարդի,
Դե ոչ այնքան, որ հենց տեսնեմ, պաչպչեմ,
Այլ` մի թեթև ձեռքով կանեմ էն մայթից,
Կասեմ ո՞նց ես, դեռ սեր չունե՞ս, ես լավ եմ

***
Եվ որովհետև անհնար է անվերջ նվնվալ
Կնոջը բաժին ընկած ստրկությունից
Կարևորը ոտքերն էր` ուներ,
Կարևորը ճանկերն էր` ուներ,
Եվ կարևոը կինն էր`
Դեռ կար,
Նա ճանկռտելով ու սողեսող գնաց
Դրախտի այգիների չափարը քանդելու.
Եվ խնձորը արդեն շուրթերին էր հասցրել,
Բայց հրաժարվում էր արդեն առաջ գնալ,
Որովհետև շուրթերից այն կողմ էլ ի~նչ կա
Բայց կծեց, և այնպես ափսոս էր,
Եվ այնպես սիրուն էր, երբ հեռու էր,
Եվ այնպես սիրուն էր, երբ շութերին էր,
Բայց իմաստնացավ օձի պես, ասում էր.
Ոտքեր` ինքը ունի,
Ճանկեր` ինքը ունի,
Եվ կարևորը կինն է`
Դեռ կա:





Комментариев нет:

Отправить комментарий