14.12.2011

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԵՔԳՅՈԶՅԱՆ «ՄԵՌԵԼԻ ՑԱՎԸ»


  Գիշերվա հազարին հնչած հեռախոսի զանգը Հովիկի քունը փախցրեց: Նա վեր թռավ` սկզբում գիշերվա հազարից, հետո` զանգից վախեցած: Երկրորդ վախը խրոնիկական էր. ես գիտեր էդ մասին ու որ չվախենա ձայնիս մեջ խրոնիկ հազ ավելացրեցի: Փոխարենը` ես վախեցա ու բառերն իրար ետևից շարելով` ծոծրակիս ձկան շնչառություն զգացի:
-Ի±նչ ա կատարվում:
-Ի±նչը` ի±նչ ա կատարվում...
-Ի±նչ ա կատարվում... Ժամը մեկն ա, բայց մութ-մութ ա...
-Ա՜րփի,-Հովիկը սկսեց խոսել Լուսինեի ձայնով,-կարա±ս ասես ինչ է եղել...
-Ժամը մեկն ա, բայց մութ-մութ ա...   
-Էդ դեղերդ քիչ խմի...
-Ապսոլյուտ խմած չեմ...
Հեռախոսի մեջ արձագանքող դռան զանգը Հովիկի լեղին բերանը բերեց

 Սկզբում հատուկենտ էր... Հետո սկսեց շատանալ: Մի պատուհանիս տակ գարուն էր, մյուսի տակ` ստվերոտ ձմեռՓափուկ խաղալիքներից հոգնել էի, դրա համար ուզում էի, որ գարունը շուտ գա: Եկավ... Չէի հասցրել ձմռան վարագույրներներից ազատվել, երբ հատուկենտը դարձավ շատ, հետո` ավելի շատացավ: Էնքան, որ ապակիների մեջ գլուխներ երևացին: Դեպրեսիայի հավես չունեի: Էդ ժամանակ լույս-մույսն անջատում ու հեռախոսս օգտագործում էի միայն ձկներ որսալու համար: Կերված ձկների միավորները հաշվելիս` աչքերս մրմռում էին:
 
 Հեռախոսիս հետ հաստատ ինչ-որ բան է կատարվում: Մանավանդ, երբ գծի մեջ հնչում է Լուսինեի ձայնը
 -Ա՜րփի,կարա±ս ասես՝ ինչ է եղել...     
-Ի±նչը` ինչ ա եղել...
-Ո±նց ա ըտեղ վիճակը...
-Լավ... Կամաց-կամաց շատանում են...
-Ախչի, թագադրումը նկատի ունեմ...
-Թաղո±ւմը չես ասում...
-Ուֆ... Հետդ խոսել չի լինում...

Հատուկենտը չէր, արդեն շատ-շատ էր: Մարդկանց ծով, որ ալեկոծվում էր ապակիներիս տակ: Թագադրումն ու թաղումը նույնն օրն էր: Սկզբում չջոկեցի՝ փողոցի որ կողմից դագաղը, որ կողմից թագն են տանում:
 Հյուսերս չէի հասցրել արձակել, երբ մեծ ձուկը կուլ տվեց երկու անպաշտպան ձագերին: Փափուկ խաղալիքը չհիշեցի. զանգողը Հովիկը չէր:
-Ա՜րփի, հիմա կարա±ս ասես ինչ է եղել...
-ՉգիտեմԿրակում են
-ԲայցԷս օրո±վ
-Ի±նչ օր է, որ
-Գարնան առաջին օրը
-Ինչ ես հիմար-հիմար խոսում
Լուսինեն չէր հասցրել շունչ քաշել, երբ վարագույրը քաշեցի ու կապն անջատվեցՓոխարենը միացավ վաղուց տրաքած հեռուստացույցը: Եթերային կապույտի մեջ սկսեցին տասնհինգ-քսան տեսակի կոնֆետներ լողալ: Տասը երես շրթներկով ապականված մի բերան, իրար ետևից կոնֆետները ծծելով, վերջին` կծվահամը թքեց ու եթեր մտավ:
Թագադրությանն ականատեսները լուռ էին: Ձեն-ծպտուն չկար: Մի քսան հոգի կանգնել, բաց դարպասից ներս էին նայում: Ռեդ-կարպետի երկար լեզվակը մինչև նստավայր էր ձգվում: Կանգնածների գրիմով ծեփծփած դեմքերի մեջ  կարմիր վարդը ձեռքին տղա  ու գազով կոկորդը փաթաթած, չինուհու դիմագծերով մի տատիկ էր առանձնանում:
 Գարնան կողմում ուրիշ պաստառներ էին. §Ո±ւմ մեռելն է գետնին մնացել, որ վախենում եք¦: Ակամայից հիշեցի մեկ այլ` §Թող մեռելներն իրենք իրենց թաղեն¦ ասացվածքն ու աչքիս զուսպ, համեստ, հետևաբար` սևազգեստ կանայք երևացինՓեշերը մինչը ծնկները քշտած` Ղազի լճում մեռելին լողացնում էին, շփում նրա մանկական թաթիկներն ու չափից մեծ գլուխը: Արքայական ծիրանին կախել էին հայացքը երկնքին հառած Կոմպոզիտորի արձանի քթից

Ես էլ փափուկ խաղալիքն եմ փնտրում, դու մի ասա բլուզիս տակ է: Հովիկի լեղապատառ զանգը ստիպեց խաղն ընդհատել: Մի մեծացող ձուկ մյուսի բկին կանգնեց:
-Ի±նչ էիր ասում , որ մութ-մութ ա
 -Հովի±կ, չես պատկերացնի ինչ շքեղ թաղում են կազմակերպել...
-Բա թագադրո±ւմը...
-Այ տղա, հետաքրքիր բաներից խոսի, ժամը մեկին ինչ թագադրում...
-Արամն էր եկել, ասաց դուրս չգաք, կրակում են
-Ինքն է±լ է էստեղ

Պատուհանիս տակ գլուխների դեզ էր: Դրանցից մեկը շրջվեց, ձկան հայացքով չափչփեց ինձ ու. §Հեղափոխություն է¦,-ասաց: Մյուսն էլ թե. §Ի±նչ եք վախենում. Եվրոպայի դուռը  փողոցի էն ծերում չի±…¦: Դրոշի մեջ կծկված մի ջահել գլուխ աչքով արեց ու. §Քուր ջան, ծարավ եմ, ջուր կտա±ս¦:
 Տամ, բայց ինչպե±ս: Տանը նիզակ հիշեցնող երկաթյա ձող կար: Սպունգը թաթախեցի ջրի մեջ ու էդպես ծանր-ծանր մոտեցրի տղայի շուրթերին: Հազիվ էր մի երկու կում արել, երբ ոտքերիս մոտ, մի կես մետրի վրա սվվոց տեսա ու կայծեր լսեցի: Նիզակը ձեռքիցս ընկավ ու խրվեց պատուհանիս տակ կանգնած §Մերսեդեսի¦ գանգի մեջ: Նույն պահին ներս գլորվեց քննիչ և միաժամանակ հումանիստ ընկերոջս` Արամի գլուխը: Ջղաձգվող մարմինը կախված էր մնացել §Արարատը¦ գովազդող գինու շշի պաստառից:
-Ո±ւր ես դուրս գալիս, չե±ս տեսնում կրակում են
-Բա դու ի±նչ ես անում
-Իմ գործըՀո չվնասվեցի±ր:
-Որպես քննի±չ ես էստեղ
-Չէ. չե±ս տեսնում` մարդ եմ փրկումԶանգերին չպատասխանես: Չգիտե±ս, որ զանգը մահ է բերում
-Ա՜Դրա համա±ր է Հովիկը
 Մինչև վերջ չլսեց, գլխիվայր գլուխների դեզի մեջ նետվեց` չմոռանալով Արարատի վրայից մարմինը պոկել:
 Ծոծրակիս կրկին ձկան շնչառությունը զգացի: Էկրանին կոնֆետները §Սուսերով պարն¦ էին պարում: Բերանը, ծծածը թքելով, եթեր մտավ:
Մեքենան սլանում էր ռեդ-կարպետի վրայով: Հավաքվածներից մեռելի դեմքը միայն վարդը ձեռքին տղան տեսավ: Պարզ չի±, որ նրան անմիջապես §Մահապարտների ջոկատում¦ տեղավորեցին:
Թագադրության գնացողը, եթե նույնիսկ մեռել է, ուզում է ջերմ ընդունելության արժանանա: Նա, իր գալուստը գովաբանողների մռայլ զանգվածը տեսնելով, հրամայեց բոլորին ժպիտներ բաժանել: Նույն պահին հեռուստացույցը ողողվեց մեռելային հասարակարգը գովերգող դինոզավրերով, որոնք կլկլացնելով ու մկկալով կարծես երգում, իրենց դեռ չծնված պտուղն էին գովազդում:
 Ընդհամենը մի մեծ ձուկ էր մնացել, երբ զանգը դեպրեսիվ հնչեց: Լուսինեի ձայնն ընդհատվում էր.
-Ա՜…. ԿաԿաԱսես ի±նչ 
Էլ չդիմացա.
-Ուզո±ւմ ես իմանալ, արի` տես…    

Եթերում ռեդ կարպետն էր, որի վրա քայլող մեռելը գնում էր թագը վերցնելու: Նրան հազարամյա Կտակարան դայաղ արեցին, բայց մեռելները, վամպիրների նման, վախենում են խաչերից, բառերից ու մտքերից: Դրա համար մի սևազգեստ-ստվերասեր սովորական-սևակազմ գիրք բերեց:
Գարնան կողմում պաստառները շատացան: Գլուխների ծովն էլ չէր ցամաքում: Ալեկոծումը ջարդուփշուր արեց խանութների ապակիներն ու պարապությունից ձեռնաշարժությամբ զբաղվող կոշիկներին տուն հասցրեցՓոխարենը` էկրանի վրա ոչ մի հուզում: Երդման արարողությունն ընդհատվում էր դինոզավրերի ծննդաբերության մասին պատմող ֆիլմաշարերով:
Երդման կեսին, մահապարտ պատանին ձեռքի վարդը տարավ, դրեց մեռելի ոտքի տակ: Ակնթարթորեն հեռուստացույցը միացավ ու կոնֆետ չծծած բերանն ասաց, որ թագադրության ժամանակ մի տղա է խեղդվել: Նույն պահին ցույցադրեցին զոհվածի չինուհի մոր հետ ձայնագրած հարցազրույցը, որտեղ կինը պատմում էր իր զավակի նեկրոֆիլիական հակումների մասին:

Զանգը դուռս ջարդում էր: Բացեցի: Արամն էր` գլուխը աջ ձեռքում պահած:
-Ներս արի
-Չէ, էստեղ լավ է:
-ԷդԳլխիդ ի±նչ է եղել:
-Քիչ էր մնում կորցնեի, բայց լավ է ողնաշարս տեղում է, չի ծռվել: Սառը զենք ես հա, բաժանո±ւմ:
-Ի±նչ զենք
-Նիզակ-միզակ, ջուր ես տալիս հանցագործներին: Չեկար տեսնեիր՝ ընկերդ ոնց է:
-Ո±ւր գայի
-Ներքև
-Լսիր, դու հո չես ցնդել, գայի-մտնեի կրակողների մե±ջ
-Գայիր, կանգնեիր ընկերոջդ կողքինՉեմ հասկանում էս ազգի մեջ մի հումանիստ չկա±ր, գար, չթողեր, որ իրարՄի խոսքով մենք էլ կյանքում չենք հանդիպի:
Քիչ էր մնում չափալախեի ծոծրակիս շնչող ձկան մռութին:
-Ոնց կուզես
-Չես էլ հարցնում չէ` ինչու:
-Ամեն անգամ երբ տեսնես ինձ, էս գիշերն ես հիշելու. էն, որ ես սահմանի մի կողմում էի, դու` մյուս
 Լռեց, գլուխը համապատասխան տեղում մեխեց` գնաց:

Փողոցը լուռ-լուռ և ամենակարևորը` առանց մարդկանց էր: Ժամանակ առ ժամանակ §Նոյի ագռավ¦ հիշեցնող ոստիկանական սիրենան չափչփում էր օդը: Ջրցան մեքենան մայթերն էր լվանում: Երկաթե ռեխից ջրի հետ խեղանդամ ձկներ էին թափվում: Մեկին տրորելիս` զգացի, որ դեռ ողջ է: Միակ բաց մնացած պատուհանից, չգիտես ում համար, ժամանակավորապես կոնֆետ չծծող բերանը հաղորդում էր ջրհեղեղի զոհվածների անունները: Մի քանի մեռելի անուն էլ ես ավելացրի` ուշադրություն չդարձնելով հեռախոսիս մեջ հնչող Լուսինեի հովիկացած ձայնին.
-Էս ի±նչ ա կատարվում, ժամը մեկն ա, բայց մութ-մութ ա...

ԱՊՐԻԼ-ՄԱՅԻՍ 2008 թ 


Комментариев нет:

Отправить комментарий