03.01.2012

Գայանե Բաբայան «Սպասման տարի»


Այժմ բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդներն ու առաջնորդների խոսնակներն ասուլիս են տալիս ու խոսում այն մասին, թե ինչ նվաճումների հասան իրենք անցնող տարում, իշխանականները  շատ լուրջ նվաճումներ են արձանագրում երկրումասում են` ժողովուրդը անցնող տարում խաղաղվեց, ցրվեց նրանց միջի մարտիմեկյան ճգնաժամը, ասում են` տնտեսական ճգնաժամն էլ չազդեց նրանց վրա, լավ են, առաջհայաստան ենք գնում...

Ահա մենք` լրագրողներս էլ արժե, որ գրենք, թե ինչպիսին էին նրանք, 21-րդ դարի առաջին տասնամյակի գլուխ հասած հայաստանցիներըհայաստանցի մենակը, հայաստանցի իշխանականը, հայաստանցի ընդդիմադիրը, հայաստանցի թիկնապահով ման եկողը: Այնպես ստացվեց, որ անցնող տարում առավել նեղ ու փոքր դարձավ Հայաստանը, եւ հարցազրույց տվողները բաժանվեցին խմբերի, իշխանականները` առավել վախեցած, որ բան կկորցնեն, փոքրիկ աշխատանք ունեցողները, որ հրաշալի տեսնում էին իրականությունը, «կադրից» դուրս անկեղծացան ու խնդրեցին իրենց կրակը չգցել, այսինքն, միայն ականջներիս ասացին, թե ինչ են մտածում իշխանության ու նախագահի մասին, եւ միայն նրանք, որոնց մոտ ռեժիմի նկատմամբ ատելությունը վաղուց գերազանցում է վախին, ասում էին իրենց մտածածը: Այնպես, որ ինչպես 100 հոգանոց մի ճամբար, բացարձակ պարզ դարձավ հայաստանցիների վիճակը. սա վախից անտարբեր է ձեւանում, սա վախից քծնում է, սա վաճառված է, սա դեռ հույս ունի, որ կվաճառվի, սա էլ դուրս է գալու պայքարելու` արյունը լցված աչքերը:   

Կենդանին ու մեռյալը
Կեղծիքը մեր երկիրը մեռյալ վիճակի մեջ պահեց, համենայնդեպս այնտեղ, որտեղ իշխանական կառույցներն են, օրինակ` հեռուստատեսությունները, վերացավ կենդանի մարդը, որ կենդանի լեզվով կհաղորդակցվեր, կեղծիքը մարդկանց անկենդան տըվտըվացնողներ դարձրեց եւ ոչ երբեք խոսողներ: Եւ հեռուստաէկրանների մոտ նստած մարդկանց միայն բախտը պիտի ժպտար, որ հանկարծ բռնացնեին ստող լեզու չունեցող մարդու, այսպես 2009-ը անցավ կարոտով, որ կլսես մի չստող մարդու, եւ ոչ կեղծ լեզվով մարդը այնպիսի մի թանկ բան է դարձել Հայաստանում, որ կարելի է մղոններով ճանապարհ անցնել` մի կենդանի, չվախեցած, չփչացած մարդու հետ զրուցելու համարՀայաստանը երբեք, ոչ մի տարի այսքան կեղծավոր լեզու չի բանեցրել, ինչքան վերջին տարում, որովհետեւ Ազատության հրապարակի այն 10 օրերը մի քիչ ճեղք էին բացել կեղծիքի լեզվի վրա...
                    
Արվեստագետների վերջնական կապիտուլյացիան
Մեր ձեռքերի  մատները արդեն շատ են այն զտարյուն մտավորական արվեստագետների համար, ովքեր մնացին մաքուր ու մենակ, ովքեր հասկացան, թե ինչ տառապանք կարող է բերել իրենց մեղավորվելը` մեղավորների հետ շփումից կամ նրանց կողքին կանգնելուց:
Հայաստանը դեռ երկար է սգալու իր խղճի կորուստը, դեռ երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի հասկացվի, թե ինչ պատահեց այն բանի հետ, երբ յուրաքանչյուր իշխանական ու գողական հավաքագրեց իր սեփական մտավորականությունը, երբ վաստակ ունեցող մարդիկ հեշտ գնացին ու գովերգել սկսեցին մի Սերժ Սարգսյանի, մի Գագիկ Ծառուկյանի, մի Գագիկ Բեգլարյանի, որոնք առանց այդ մտավորական-արվեստագետների վաստակը գետնովը տալու էլ կընտրվեին` ուժով ու ընտրակեղծիքներով, բայց որոշեցին զարդարել  իրենց արվեստագետների ստեղծածով. անցյալ տարիները  կարելի է անվանել սովի տարիներ, որովհետեւ ուրիշ ինչը կարող էր արվեստագետին ստիպել վաճառելու իր ողջ կյանքում հավաքածը, սովի տարիներ եմ ասում, որովհետեւ այնուամենայնիվ գնդակահարության վտանգի տակ չէ, որ նրանք վաճառեցին իրենց պատիվն ու արժանապատվությունը: «Որտեղ հաց, այնտեղ կաց» անհոգի  ասացվածքը Հայաստանում վերափոխվեց, «Ում կողքին հաց, նրա կողքին կաց» առավել զզվելի ասացվածքի

                                    Արդարությանը սպասելիս
2009-ը արդարությանը սպասելու տարի եղավ, ինչքան էլ ժողովուրդը ճանաչում էր իր իշխանավորներին, միեւնույն է, արդարության վերականգնմանը սպասում էին. տարին անցավ  մարտի 1-ի հանցագործների բացահայտմանը սպասելիս, սպասեց ժողովուրդը, սպասեցին զոհվածների հարազատները, բայց սպասման վերջում հանդիպեցին Նիկոյանի անմեղսունակ ժպիտին, շատերի անմեղսունակ ժպիտներին հանդիպեց ժողովուրդը, որոնք արդեն պատմական ապուշներ հայտարարվեցին, ու այդ դերը նրանց ավելի դուր եկավ, ուրախացան, որ ապուշ հայտարարվելով վճարվեցին: Ապուշ ժպիտից հետո ժողովրդի հետ երես առ երես երբեք չհանդիպող պատգամավորները նույնպես ժպտալ սկսեցին ու ջայլամի քաղաքականությամբ տարբեր ամբիոններից հայտարարեցին, որ փակված է մարտի 1-ի  էջը, եթե փակված էլ չի, պիտի փակել, եւ այդտեղ ժողովուրդը նրանց անիծեց, որ` նույնն էլ ձեզ հետ պատահի, ա°յ մարտի 1-ի էջ փակողներ: Եւ ընդհանրապես բոլորը, ովքեր կողմ են ու ամեն ինչ արեցին, որ որեւէ ճշմարտություն չբացահայտվի Հայաստանում, իրենք վերջնական վախի մեջ հայտնվեցին, ավելացան այն անձինք, որոնք իրենց երեխաներին էլ  առանց թիկնապահի դուրս չէին բերում, այդ թիկնապահները պիտի իրենց ու իրենց երեխաներին պաշտպանեին նաեւ այն անեծքից, որ ստացել էին ժողովրդից:
                                                  
Պայքարը
Պայքարը այդ ամենի դեմ իհարկե 2008-ին ավելի վառ էր, յուրաքանչյուր միտինգ նախեւառաջ իրար նման մտածող մարդկանց հավաք էր, որոնք գալիս էին իրար զգալու, իրար ուժ տալու, որ շատ են, որովհետեւ միտինգից մի քանի քայլ հեռու, սրճարաններում արդեն լրիվ ուրիշ աշխարհ էր, հեռուստաալիքներով  ցուցադրվածի նման անտարբեր ու միայն սեփական հաճույքները փնտրող աշխարհ, որտեղ միտինգավորները նախեւառաջ իրար գոյություն էին ուզում տեսնել, ապա նոր իրենց առաջնորդին ու առաջնորդողներին, եւ քանի որ հայաստանցի ժողովուրդը անկախությունից ի վեր շատ է տեսել իրենց լքողների ու խաբողների, անընդհատ կասկածում են, կասկածում են նույնիսկ նրանց, ովքեր չեն խաբելու` կոմպրոմիսի գնալով իշխանության հետ: Հայ- թուրքական եւ այլ պատճառներով քիչ եղան միտինգները անցնող տարում, եւ քիչ տեսան իրար պայքարողները ու իրարից քիչ ուժ ու պայքարի էներգիա ստացան: Դրա համար պայքարը անցնող տարում մի քիչ տխրեց, ու յուրաքանչյուրը մի քիչ մենակ մնաց իր մարտի 1-ի հետ, հույս ունենալով, որ հաջորդ տարում առավել ուժեղ կլինի ու առավել կվախեցնի խամաճիկ իշխանություններին:
 Եւ ինչքան էլ իշխանության մանկլավիկները հավաստիացնեն, թե մարտի 1-ի էջը փակվեց կամ մարտիմեկյան ճգնաժամը ցրվեց, չի ցրվել, եւ այդ ճգնաժամը հենց իրենց մեղսակիցներին է պարուրելու, ինչքան էլ բարեկեցիկ կյանք դիզեն իրենց համար: Իրենց հակառակ կարծիք ունեցողների դեմ իշխանության ճորտերը շատ աշխատեցին, բայց իրենց երազած հավերժ արտակարգ դրությունը կամ 37 թվի վերադարձը նրանք չստացան, չնայած կարծես շարունակում են պայքարը` այս անգամ ազատ լրագրողների բերանը փակելու փորձով, չի ստացվելու, շատ են հին այդ փորձերը, իրենց երազած կատարյալ բռնապետությանը չեն հասնելու, հավանաբար հարկ կլինի նրանց հասկանալ, որ ոչ թե իրենք են վատ աշխատում, այլ կան բաներ, որոնք վաճառքի ենթակա չեն, օրինակ` սեփական երեխաների ապագանԻշխանության ծրագիրըերկիրը վերածել մի քանի  օլիգարխ «բարեգործի»  եւ անընդհատ «բարեգործին» շնորհակալություն ասող, մեջքը թեքած մուրացիկների` մի քիչ տապալվել է, իսկ միտինգների քչությունը այդ նվեր բաժանող «բարեգործներին» ու նրանց մանկլավիկներին երկիրը ամբողջապես մուրացիկացնելու նոր խոստումներ տվեց: Եթե միտինգները, երթերն ու «Սերժիկ հեռացիրները» ավելի շատ հնչեին փողոցներում, ու ասողները բանակներ լինեին, իշխանության մանկլավիկները այդքան հեռուն չէին գնա իրենց ցանկությունների մեջ: 2010 թվականը ինձ թվում է` իշխանության բան հասկանալու տարի է լինելու, նրանք վերջնական հասկանալու են, որ իրենց հանգստություն չկա: Նրանք կհասկանան, որ Ազարյանի եւ Թոխատյանի հայհոյանքները «մոնտաժ» չէին, որ իրենց գնած մարդկանցից շատերն են իրենց շատ լրջորեն, հայհոյելու աստիճան ատում, որ մի օր էլ ասելու են` այո, ասել ենք, հայհոյել ենք, բայց չենք խոստովանել, որ առանց հացի չմնանք:
                                
Խիղճն ու սիրտը
Խղճի ու սրտի մասին ընդունված է եղել, որ բանաստեղծները գրեն ու մարդկանց մեջ վառ պահեն: Բայց հետմարտիմեկյան Հայաստանում սկսեցինք մարդկանց մեջ փնտրել  սիրտ ու խիղճ  եւ տեսանք, որ ունեցողները վատ են ապրում, նրանցից խլել են աշխատանք, պաշտոն, նրանց մեկուսացրել են, որ չվարակեն իրենց ենթականերին սրտով ու խղճով, իսկ առաջ քաշված են նրանք, ովքեր հակասիրտն ու հակախիղճն են եւ բարոյական արժեքներից հեռացված ու իրենց գործին չտիրապետողՀայաստանում այժմ չկա մի բնագավառ, որտեղ ղեկավար լինեն նրանք, ովքեր այդ բանագավառի մարդ են: Այդպես են տխրեցնում, լուսանցք նետում իսկականներին, այդպես են ստեղծվում սոդոմ-գոմորները:
25.12.09

Комментариев нет:

Отправить комментарий