05.05.2012

Արփի Ոսկանյան «Ընտրակաշառք»



Գարունը եկավ ընտրություններով,
Ընտրություններն եկան թեկնածուներով,
Թեկնածուներն եկան ընտրակաշառքով.
Ընտրակաշառքը տանեմ ընտրողին տամ,
Ընտրողն ինձ ձայն տա.
Ձայնը տանեմ Սերժին տամ,
Սերժն ինձ պորտֆել տա.
Պորտֆելն ինձ տանիք անեմ,
Տանիքի տակ բիզնես դնեմ,
Բիզնեսն ինձ փող տա.

Փողը կիսվեմ Սերժի հետ,
Սերժն ինձ մենաշնորհ տա.
Մենաշնորհն ինձ ավելի շատ փող տա,
Փողը տանեմ տամ սափրագլուխներին,
Գնան, մարդկանց վախացնեն,
Մարդիկ իրենց բիզնեսներն ինձ տան,
Մի մասը սովից կոտորվի,
Մի մասը դառնա իմ ճորտը,
Մի մասն էլ արտագաղթի,
Դրսից փող ուղարկի մնացածներին,
Մնացածները առնեն իմ ապրանքները,
Ինձ փող գա, փող, շատ փող,
Մինչև գարունը նորից գա ընտրություններով,
Փողը տանեմ, կուտ առնեմ,
Կուտը տանեմ, տամ հարիֆներին.
Հարիֆները կուտն ուտեն, ձու ածեն,
Ձուն տանեմ տամ քաղաքացուն.
Հայաստանի հպարտ քաղաքացին
Տա ձվերս ջարդի։


(Հովհ. Թումանյանի «Ուլունք» մանկական բանաստեղծության պարոդիա, արված է «Արտ-լաբորատորիա»-ի  «Թումանյանական ընթերցումներ» ցուցահանդեսի համար)

Комментариев нет:

Отправить комментарий