04.04.2012

Սոնա Աբգարյան «Ճգնաժամի հիմնը»

Բարձրախոսը պայթում է` քանդելով ֆորմաները:

Ես պայքարող պոետ եմ,

և իմ ջղայնությունը նվեր է,

ես զբոսնելու եմ ինչպես շունը,

և իմ պատմությունը լինելու է անվախ:

Ծնվել է հիասթափված մարդը,

բայց նա չի կոտրվում և չի կոտրվի երբեք:

Ես պատկերում եմ նկարներ,

որոնք հարվածներ են`

ուղղված սրբապատկերներին:

Մի շրջվեք, նայեք նրանց ուշադիր.

ճարպոտ լռությունը ձեռ է առնում մեզ:


Նրանք ուզում են, որ մենք մոռանանք

և հավատանք իրենց աստվածներին:

Ով կառավարում է անցյալը ներկայում`

կառավարում է ապագան,

տեսեք` ես լուռ վկան եմ այս ամենի,

և ձեր եկեղեցին չի հանգստացնի ինձ.

մենք պետք է հետ վերցնենք իշխանությունը,

մենք պետք է հետ վերցնենք իշխանությունը,

մենք պետք է հետ վերցնենք իշխանությունը:

Комментариев нет:

Отправить комментарий