09.02.2012

Գագիկ Ղազարէ «ԲԱՌԵՐ ԸՆԴԴԵՄ ԲԱՌԵՐԻ ԿԱՄ ԲՈՐԵՆԻՆԵՐ»


Գործող անձերը` Ընկերներ:

Ինչ-որ տեղ, Երևան քաղաքում: Նստած են սեղանի շուրջ: Սեղանին, ափսեի մեջ խնձոր կամ այլ պտուղներ, սովորական դանակ: Երկու ապակե գավաթներում ջուր: Խնձորը մաքրում են ու ուտում: Ետնաբեմում ու նախաբեմում հնարավոր է բեմադրել երկխոսությունից դուրս, երևակայական ամեն ինչ, ըստ բեմադրիչի:
 Ա. - Ասում ես, ինչ ասե՞ց:

Բ. - Հեչ բան:
Ա. - Ոչ մի բան չասե՞ց:
Բ. - ՉէՆստեց, նստեց ու գնաց:
Ա. - Բա, ինչի՞ էր եկել:
Բ. - Չհասկացա:
Ա. - Բայց, մի բան կար չէ՞, որ եկել էր:
Բ. - Երևի կար, երևի չկար, չգիտեմ:
Ա. - Փոխվել էր, թե նույնն էր:
Բ. - Ոչ մի բան:
Ա. - Իսկ դեմքը՞, հայացքը՞:
Բ. - Չէ, նույնն էր: Ոչ մի նորություն:
Ա. - Չի ծերացել:
Բ. - Չէ, հակառակը, անցյալի համեմատ ավելի թարմ էր:
Ա. - Տարօրինակ է, վտանգավոր:
Բ. - Շատ տարօրինակ ու շատ վտանգավոր:
…………
Բ. - Բա, ի՞նչ ենք անելու:
Ա. - Չգիտեմ, խելքս բան չի կտրում:
Բ. - Երևի, պիտի սպասենք:
Ա. - ԵրևիՄինչևՏեսնենք ինչ լուր կգա:
Բ. - Փախնելու տեղ չկա: Ո՞ւր գնանք:
Ա. - Հա, էդ փաստ է:
Բ. - Ոչ մի ազատ տեղ, ուր գնաս իրենք  են:
Ա. – Ի՞նչ անես:
Բ. - Փախնելու տեղ չկա:
…………..
Ա. - Խաղում են սագերը, գայլը և սագերի մայրը. - Սագեր, սագեր տուն եկեք:
Բ. – Ինչի՞ համար:
Ա. - Գայլը սարի ետևն է:
Բ. - Մեզ ի՞նչ կանի:
Ա. - Ձեզ կուտի:
Բ. - Սև, սպիտակ, մոխրագույն, դե շուտ վազեք դեպի տուն,
/ Վազքի ընթացքում գայլը փորձում է բռնել սագերից գոնե մեկին:/
Ա. - Թերթ չկա, հեռուստացույցը ժամով է, աշխարհից լրիվ կտրված ենք:
Բ. - Շախմատ, հը, կարոտեցի: Ի՞նչ լավ խաղ էր: Չնայած, մեր ժամանակ լույս չկար: /Ծոցագրպանից հանում է ծալած թերթեր:/
Ա. – Ի՞նչ կա:
Բ. - Մի հատ Հանրապետություն, մի հատ Իրավունք, մի հատ խաչբառ, ու էլի մի երկու հատ զիբիլ
Ա. - Էդ, երբ հասցրեցիր: / Բացում է թերթերը, հընթացս կարդում: /
Բ. - Հին, ճմրթված թերթեր են, կարդացած կլինես: Մի հինգ տարի առաջ եմ առել: Ժամանակ առ ժամանակ ծոցագրպանիցս հանում եմ, մի քիչ ճմրթում ու նորից տեղը դնում:
Ա. - Աչքիս, նասկիս ծակվել ա:
Բ. - Կամ քրտնել ես, կամ կոշիկդ ա մաշվել:
Ա. - Կոշիկն ի՞նչ կապ ունի:
Բ. - Մաշվելուց մեխերը դուրս են գալիս:
Ա. - Չէ, ամեն ինչ տեղն ա: Գոնե, գիտե՞ս մեջն ինչ կա:
Բ. - Լրիվ, բառ առ բառ անգիր գիտեմ: Ուրեմն, նասկիդ ա մաշվել:
Ա. - Էրեկ լողացանք, չէ՞, ոնց որ էրեկ էր: Չեմ հասկանում: Կարդալու բան կա՞:
Բ. - Կարդացել եմ, բայց որ ասեմ, թե կյանքս ավելի ա լավացել, սուտ կլինի:
Ա. - Ոչ մի հին ու ոչ մի նոր բան: Անիմաստ բառեր:
Բ. - Զարմանալի բան ա, հինգ տարվա մեջ, մենակ մի անգամ, ճամփորդության ժամանակ դրանց կարիքը զգացի: Էն էլ, Իրավունքի տոնական համարի ներդիրը լրիվ հերիքեց: Օգտագործել չի լինում:
Ա. - Ամեն ինչ անիմաստ է, ամեն ինչ անօգուտ: /Ասես, թերթ է կարդում:/
Բ. - Բառեր, որոնցից ոչինչ ու ոչ ոք կախված չէ:
Ա. - Բառեր ընդդեմ բառերի: /Ասես, թերթ է կարդում:/
Բ. - Բորենիներ


Շարունակությունը կարդացեք այստեղ

Комментариев нет:

Отправить комментарий